Երկրաշարժի հետևանքները Շիրակում. մարդիկ վախի մեջ են եղել, շենքերի պատերին ճաքեր են առաջացել, դպրոցներում դասերը դադարեցվել են

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում երեկ տեղի ունեցած երկրաշարժը խուճապային իրավիճակ է առաջացրել Շիրակի մարզում ու մարզկենտրոն Գյումրիում: ԱԻՆ տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 20:22-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ նույն օջախում գիշերը եղել են երկու թույլ ցնցումներ, իսկ հետցնցումների թիվը նվազել է, մասագետների գնահատմամբ՝ հիմա իրավիճակը կայուն է և օջախի էներգիան պարպվում է։

Անցած գիշերը բավական անհանգիստ է անցել Գյումրիում, ինչպես նաև Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների համայքներում։ Բավրայի բնակչությունը, որը մոտ է գտնվում օջախային գոտուն, վախի ու խուճապի մեջ է եղել, այստեղ ուժեղ ցնցումներ են եղել։

«Ժողովուրդը մեկ ժամից ավելի դրսում էր: Բոլորը, սակայն, իրենց տներում են գիշերել։ Ցնցումներն ուժեղ էին, ձայն ավելի ուժեղ էր, քան ցնցումները։ Ձայնը շատ ահավոր էր, իսկ հետցնցումներն ավելի թույլ էին։ Ժողովուրդը վախի մեջ էր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Բավրայի վարչական պատասխանատու Պավլիկ Սումբուլյանը։

Ուժեղ ցնցումներից տների ու դպրոցի պատերին ճաքեր են առաջացել, ծեփոններն են թափվել, հիմա էլ ցուցակագրում են՝ հասկանալու համար, թե բնակիչներից ով ինչ վնաս է կրել։

«Այսօր աշակերտներին տուն են ուղարկել, վաղվանից կվերսկսվեն դասերը»,- ասաց Բավրայի վարչական պատասխանատուն:

Ընդհանուր առմամբ, Աշոցքի տարածաշրջանի բոլոր համայնքներում բնակչության շրջանում խուճապ է եղել:

«Առաջին ցնցումն ահագին երկար էր։ 5-6 ցնցում զգացել ենք։ Խուճապ էր, ժողովուրդը դրսում էր երկար ժամանակ։ Բարձրահարկ շենքերի բնակիչներն էլ փորձել են գտնել ավելի անվտանգ կառույցներ, եթե հնարավորություն ունեցել են, այնտեղ են  գիշերել»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

Բավրայի նման՝ ճաքել են նաև Թավշուտի, Սիզավետի, Աշոցքի դպրոցների պատերը: Այս համայնքներում նույնպես դասերը դադարեցվել են:

«Կան ճաքեր դպրոցներում, հիմա մարզպետարանի հանձնաժողովն է նայում, թե ինչքանով է անվտանգ կամ ապահով: Իմ կարծիքով՝ լուրջ խնդիրներ չկան: Աշոցքի դպրոցը նորակառույց է՝ 3-4 տարի առաջ է կառուցվել, մյուսները Խորհրդային միությունից ժառանգություն ստացած դպրոցներ են։ Աշոցքում ու Բավրայում դասի չեն գնացել երեխաները, մարզպետարանից հանձնարարություն է եղել, որ մասնագետները ստուգեն անվտանգությունը, նոր թույլատրեն դասերն անցկացնել»,- ասաց Կարեն Մանուկյանը։

Ամասիայի տարածաշրջանի համայնքների դպրոցներում դասերը շարունակվում են, սակայն այստեղ նույնպես խուճապային իրավիճակ է եղել, հատկապես՝ բազմաբնարան շենքերի բնակիչների շրջանում։

«Փլուզման դեպքեր չգրանցվեցին, սակայն մարդկանց մոտ խուճապ էր։ Ամասիայում ցնցումներն ավելի ուժեղ էին, քան ներքևի գյուղերում: Բազմաբնակարան շենքերն Ամասիայում շատ են, ունենք խիստ վթարային շենք՝ 3-րդ աստիճանի, մեր մտավախությունը հենց այդ շենքն էր, որ կարող է փլուզումներ լինեն: Փառք Աստծո,  չեղան»,- ասաց Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը։

Նշենք, որ այս պահին Ամասիայի ու Աշոցքի համայնքներում աշխատում են մարզպետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբերը։

Էմմա Չոբանյան