Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի այցելուների համար
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից՝ մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից՝ մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրել է Օհանյանը: