180 հոգու համար նախատեսված Աշտարակի դպրոցում սովորում է 602 աշակերտ․ անժամկետ դասադուլ է հայտարարվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհուրդը այսօրվանից անժամկետ դասադուլ է հայտարարել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ռուզաննա Նազինյանը։  Նրա խոսքով՝  ծնողները բողոքի ալիք են բարձրացրել այն պատճառով, որ 180 հոգու համար նախատեսված դպրոցի  մասնաշենքում սովորում է 602 աշակերտ, դասավանդում՝ 50 ուսուցիչ։

«Թե՛ նախորդ, թե՛ այս տարի թվով երկու 38 հոգանոց  առաջին դասարան է բացվել՝ տեղ չլինելու պատճառով։ Այնինչ, տնօրենը դրա իրավունքը չունի։ Մենք նախորդ տարի մեկ անգամ նախազգուշական գործադուլ ենք արել, բայց, փաստորեն, պատկան մարմինները ուշադրություն չդարձրին մեր խնդիրներին։ Իսկ խնդիրը պահանջում է հրատապ լուծում։ Մենք օրեր առաջ  բաց նամակ ենք հղել պատկան մարմիններին 7-10 օր ժամկետ էինք տվել՝ մեզ ականջալուր լինելու համար, այնինչ 13 օր անցել է և ոչ մի արձագանք։ Միայն Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնի պետ Մամիկոն Աբգարյանն է երկու անգամ եկել դպրոց, բայց բանավոր խոստումներից այն կողմ սայլը ոչ մի սանտիմետր տեղից չի շարժվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ դասադուլի հեղինակը բոլոր դասարանների ծնողկոմիտեների նախագահներն են՝ ծնողական խորհրդի հետ միասին։ Ուսուցչուհին շեշտեց՝ Հայաստանում այսօր խախտվում է 601 աշակերտի կրթություն ստանալու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավունքը։ 

«Երեխաները տարիներ շարունակ սովորում են, ինֆորմատիկայի, ֆիզիկայի  կաբինետների երես չեն տեսնում, քիմիայի փորձերից գափափար չունեն, որովհետեւ դրանք իրականացնելու հնարավորությունը չունեն։ Դասասենյակներում օդ չկա շնչելու»,- պատմեց տիկին Նազինյանը։

Նա նշեց, որ դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը համակարծիք է դասադուլ անողների հետ, կիսում է բոլորի մտահոգությունները և ինքն էլ ուզում է դպրոցի խնդիրներն օր առաջ լուծված տեսնել։

 

 

Աննա Բաբաջանյան