Ժամանակն է մերժել խաբեբաներին․ Կառավարությունը պետք է խստագույնս զբաղվի այս ընկերություններով․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ժամանակն է մերժել խաբեբաներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝անդրադառնալով  Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը:

Ըստ պատգամավորի՝ դեռևս 2013 թվականին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ՀՀ կառավարությունը ստեղծեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, այնուհետև ստեղծվեցին ևս երկու  նմանատիպ ընկերություններ, որոնցից մեկի նախագահի տեղակալը Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Ըստ պատգամավորի՝ այս ընկերությունները ստացել են ընդհանուր առմամբ 11 միլիարդ դրամի պետական աջակցություն, նրանց է 25 տարով հանձնվել 200 հեկտար տարածք՝ հիմնականում Գեղարքունիքի մարզում։

«11 միլիարդ դրամ փող են ստացել, որ ստեղծեն 2000 աշխատատեղ, սակայն այս տարիների ընթացքում ստեղծել են ընդամենը 10-12 աշխատատեղ և չեն կատարել այն ընթացակարգերը, որոնք, որ պարտավորվել էին անել։ Ավելին՝ 2 տարի առաջ էլ հայտարարեցին, որ ցանցաթաղանթը պատռվել է, կորել է մոտ 12 տոննա ձուկ և այժմ Սևանին մանրաձուկ էլ չեն կարողանում մատակարարել», -ասաց  պատգամավորը՝ նշելով, որ ժամանակն է, որ Կառավարությունը խստագույնս զբաղվի այս ընկերություններով։

Նշենք, որ ըստ պատգամավորի՝ խոսքը գնում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի, «Սևանի իշխան» և «Սևան ԱԿՎԱ» ընկերությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան