Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման գումարը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը․ նախարար

Լուրեր

08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
08.12.2025 | 15:41
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
08.12.2025 | 15:39
Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Մոսկվայում
08.12.2025 | 15:30
Եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգ հնչի և դրոշը լինի․ ՀԱՐՑՈՒՄ
08.12.2025 | 15:20
Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը նախ անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում
08.12.2025 | 15:10
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք
08.12.2025 | 15:00
Փաշինյանը՝ «եկեղեցու նորոգման մասին» // Միքայել արքեպիսկոպոսը, ըստ պատգամավորի, պետք է վիրահատվի․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 14:52
Միհրան Հարությունյանը կմենամարտի UNF-ում
08.12.2025 | 14:41
Ստամբուլում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկան է զոհվել
08.12.2025 | 14:33
Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
08.12.2025 | 14:30
Մալխաս Ամոյանը՝ տարվա լավագույն ըմբիշների թվում
08.12.2025 | 14:24
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
08.12.2025 | 14:18
Նուբարաշենի ՔԿՀ-ում կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների միջև. ՔԿԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է այս տարի հանրապետությունում ապահովել միասնական ավտոբուսային պարկ, որը հասանելի է լինելու բոլոր մարզերի համար և ապահովելու է միասնական տոմսի գաղափար։ Ծրագիրը նախ մարզերից մեկում պիլոտային սկզբունքով կիրականացվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նախարարի խոսքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ:

Նախարարը վստահեցրեց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը շատ կարևոր է Հայաստանի համար, այն հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ է լինելու։

«Այդ բարձրակարգ ճանապարհն է նպաստելու նաև տուրիստական հոսքի և բենափոխադրումների աճին»,- ասաց նախարարը։ Արձագանքելով Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալի դիտարկումներին ճանապարհի շինարարական աշխատանքների վերաբերյալ, նախարարը նկատեց, որ Ասիական զարգացման բանկը ճանապարհի որոշ հատվածների կառուցումն է ֆինանսավորում, և շեշտեց, որ համագործակցում են միմյանց հետ։ Ինչ վերաբերում է ճանապարհի հարավային հատվածի կառուցման աշխատանքներին, նախարարն ասաց, որ մասնավոր ընկերությունների հետ քննարկումներ են ընթանում, թե ճանապարհի որ հատվածն է լինելու վճարովի։

Մեր դիտարկմանը, որ դեռ նախորդ տարի հայտարարում էիք, որ Հյուսիս-հարավի Քաջարանից-Սիսիան ընկած հատվածը կարող է լինել վճարովի, և այդ հատվածներում թունելներ են կառուցվելու մասնավոր ընկերությունների ֆինանսավորմամբ, ի՞նչ է արվել այդ աշխատանքների ուղղությամբ նախարարը պատասխանեց․ «Դեռ քննարկումները ընթանում են այդ ուղղությամբ, բայց չեմ ուզում շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ առևտրային գաղտնիք կա»։

Նախարարը հավելեց, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվելու մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ՝ առանց փակագծերը բացելու։

Հարցին՝ կարո՞ղ է ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը գերազանցել 2 միլիարդ դոլարը, նախարարը չբացառեց, սակայն հույս հայտնեց, որ մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագրեր կիրականացվեն ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ է արել նախարարությունը վարչապետի հանձնարարականը կատարելու, այն է՝ Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար, նախարարն ասեց, թե այլընտրանքային ճանապարհը միայն ցամաքային ճանապարհը չէ, այլ նաև օդայինը, նաև հավելեց, որ հարևան պետությունների հետ մի քանի տարբերակներ արդեն քննարկել են։

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներին, նախարարը հայտարարեց, որ ըստ գործող պայմանագրի՝ «Ռոսիա ՖԶԵ» ընկերությունը պետք է ներդրումներ կատարի շինարարական աշխատանքներ սկսելու համար։ Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ և ներկայացրել հայկական կողմի պահանջները, դրանք չիրականացվելու դեպքում պայմանագիրը կվերանայվի։

 

Սեդա Ղուկասյան