«Աղետի սպասումը Հայաստանում եղել է 30 տարի, երբ իշխանության էր Միքայել Մինասյանի աները»․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

Factor TV-ի եթերում զրուցում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

-Ձեր խմբակցությունից հեռացավ այս խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այդպես եղավ։

-Իր որոշումն էր, մենք՝ որպես խմբակցություն, հարգում ենք նրա որոշումը։ Մաղթեցինք նրան բարի ճանապարհ և հաջողություններ։ Նա մի երկար գրառում էր արել, կարծում եմ ինչ-որ չափով փորձել էր բացատրել իր մոտեցումները։

-Էդմոն Մարուքյանն այսօր ասել է, որ Արման Բաբաջանյանը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը։ Ի՞նչը նկատի ունի նա։ Խմբակցությունում ամեն ինչ կարգի՞ն է։

-Խմբակցությունում ամեն ինչ կարգին է, փառք Աստծո։ Կուսակցությունն ընդհանուր առմամբ ապրող օրգանիզմ է, և օրգանիզմում փոփոխությունները ոչ միայն լինում են, այլև երբեմն պարտադիր են։ Այդտեղ տարբեր պրոցեսներ են տեղի ունենում, փորձը ցույց տվեց, որ նա առաջինը չէր, և, կարծում եմ, վերջինը չի լինի։ Բայց դա բնական պրոցես է, կուսակցությունը ինստիտուտ է, անձերից կախված չէ, այն շարունակելու է գործել։

-Կոնջորյան Հայկը հեռացավ, Բաբաջանյան Արմանը հեռացավ․․․

-Բաբաջանյան Արմանը կուսակցության անդամ չէր, նա մեր ցուցակով, իհարկե, երրորդ համարն էր, ամեն դեպքում նրան մաղթում ենք բարի ճանապարհ։ Բայց նաև ինչպես հայտարարության տեքստում գրել էինք, ակնկալում ենք, որ նա իր հետագա գործունեությունը կծավալի առանց «Լուսավոր Հայաստանի» մադնատի, որովհետև քաղաքական ուժերը, հատկապես խորհրդարանական կառավարման երկրում, ստանում են քաղաքացիներից մանդատ՝ իրենց քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար։

-Նկատի ունեք, որ մանդատը պիտի վերադարձնի՞։

-Ակնկալում եք դա, համենայնդեպս։

-Իսկ եթե չվերադարձնի՞։

-Իր որոշելիքն է։

-Պարոն Բաբաջանյանը գրել է, որ  «Լուսավոր Հայաստանը», ինչպես նաև մյուս երկու խմբակցություններն ամբողջությամբ, կտրվել են նոր Հայաստանի օրակարգից։ Ըստ Ձեզ, ի՞նչը նկատի ունի նա։

-Չեմ կարող ասել, ավելի լավ կլինի իրեն հարցնեք։ «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, և այդ օրակարգը ամրագրված է մեր նախընտրական ծրագրում և նաև մեր հիմնադիր փաստաթղթերում և այդ օրակարգերից մենք երբեք չենք շեղվել։

-Միքայել Մինասյանն այսօր հարցազրույց է տվել կայքերից մեկին և ասել, որ Հայաստանում ընդդիմություն չկա, որովհետև ընդդիմության ուզածը ռևանշիզմն է, տեքստից էլ է երևում, որ նա «Լուսավոր Հայաստանին» ընդդիմություն չի դիտարկում։

-Զարմանալի կլիներ, որ Վատիկանի նախկին դեսպանը «Լուսավոր Հայաստանին» ընդդիմություն համարեր, որովհետև նախկին բոլոր ուժերը, որոնք փորձում են հիմա ռևանշ իրականացնել որևէ ֆորմատով, ունեն մի խնդիր՝ ապալեգիտիմացնել ընդդիմությանը խորհրդարանում, որպեսզի իրենք խաղալու դաշտ ունենան։ Բայց ընտրություններին և՛ ՀՀԿ-ն, և՛ նրա երբեմնի գործընկերներն ստացան իրենց գնահատականը։ «Լուսավոր Հայաստանն» ասել է, որ ինքը խորհրդարան է գնում որպես ընդդիմություն և կարծում եմ, մի անձ չէ, որ պիտի գնահատական տա մեզ։ Մեր գնահատականը տալիս է քաղաքացին, որի հետ մենք շփվում ենք, ամբողջ ամառային արձակուրդները մենք անցկացրեցինք մարզերով շրջելիս, և կարող եմ ասել, որ քաղաքացիները մեզ համարում են բավականին լավ աշխատող ընդդիմություն։

-Ի դեպ, Արման Բաբաջանյանն իր տեքստում որոշակի անբավարարվածություն էր հայտնել խորհրդարանական ընդդիմության գործունեության մասին։

-Եկեք չմեկնաբանեմ, որովհետև ինքը լինելով ընդդիմության մաս փաստորեն բավարարված չէ իր գործունեությունից։

-Դուք համաձա՞յն եք, որ այսօր Հայաստանի օդում աղետի սպասում կա, որի մասին խոսում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը։

– Աղետի սպասումը Հայաստանում եղել է 30 տարի, երբ իշխանության էին Միքայել Մինասյանի աները, նրա մերձավորները։ Եվ ամեն մի աղետ, որին մենք այսօր առերեսվում ենք, կուտակված բազմահազար խնդիրների հետևանք է։ Այլ հարց է, որ մեր կառավարությունը չունի համապատասխան կադրային նշանակումներ և երբեմն այդ ստեղծված խնդիրները անկառավարելի են դառնում և երբեմն նաև ռիսկերը ավելի մեծանում են։ Բայց էդ խնդիրները ստեղծվել են հենց Հանրապետական իշխանության  օրոք։ Ինձ համար զավեշտալի է, երբ հանրապետականները կանգնում և խոսում են խնդիրներից։ Պարոնա՛յք, էդ խնդիրները դուք եք ստեղծել։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: