«Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտին չձևավորվի, մենք մեր ճանապարհով կգնանք». Էրդողան

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք անվտանգության գոտու ձևավորման հարցում ԱՄՆ-ի համար վերջնաժամկետ է սահմանել մինչև սեպտեմբերի վերջը: Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոն են ստեղծել. գրել է ermenihaber-ը:

Ըստ Էրդողանի, եթե մինչև սեպտեմբերի վերջ Եփրատի արևելքում թուրք զինվորների մասնակցությամբ գործնականում անվտանգության գոտի չձևավորվի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը: Էրդողանն ընդգծել է, որ անվտանգության գոտու ձևավորման հարցը 3-5 անգամ ուղղաթիռների թռիչքներով, կամ 5-10 զրահամեքենայով պարեկություն իրականացնելը չէ, այլ տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը պետք է անվտանգ դարձնել:

Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքներն անվտանգության գոտու ստեղծման շուրջ շարունակվում են: Թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում ամեն անգամ համոզվում են, որ անվտանգության գոտու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի պատկերացումները տարբեր են:

«Մինչ մենք նպատակ ենք հետապնդում տարածաշրջանում տեղավորված ահաբեկչական կազմակերպությունն ամբողջապես ոչնչացնելու, նրանք (ԱՄՆ) հաշվարկում են, թե ինչպես ահաբեկչական կազմակերպության միջոցով մեզ կառավարեն: Ստացվում է, որ մեր դաշնակիցը նպատակ ունի ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպության համար է անվտանգության գոտի ստեղծել», -նշել է Էրդողանը: