«Խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները». Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Լուրեր

30.03.2026 | 23:48
Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի թեմայով ուղիղ հեռարձակման ժամանակ, կոչով դիմեց Ջերմուկի բնակիչներին՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները․ «Իմ պաշտոնական խնդրանքն է ջերմուկցիներին՝ խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները, որովհետև այդ ճանապարհը փակելու անհրաժեշտություն չունեք։ Եթե կառավարությունը տեսնի դրա անհրաժեշտությունը՝ օրենքով կգնա ճանապարհն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի։ Ես համոզված եմ՝ այս հարցում միասնական դիրքորոշման կգանք և սխալներ թույլ չենք տա, որ մեր երկրի համար ստեղծվեն բարդություններ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներն իրենք համոզված են՝ այս հարցում որևէ կոռուպցիոն, ստվերային, անսկզբունք գործարքի չեն գնա և չեն անի մի բան, որ կհակասի հայ ժողովրդի շահերին․ «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներին հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունեք շինարարության ավարտի և հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ, քանի որ սեպտեմբերից ունեն հասանելիություն։ Առաջինը ասացին, որ պետք է մտնեն Ամուլսարի տարածք, ուսումնասիրեն և ամենաշուտը շինաշխատանքները կսկսեն 2020 թվականի ապրիլ-մայիսին և բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի 4-րդ եռամսյակն է կամ ամենահավանականը՝ 2021 թվականի 1-ին եռամսյակը։ Սա ընդգծում եմ՝ ասելու համար, որ եթե այսօր Ամուլսարի ճանապարհները բացվեն, այնտեղ շինաշխատանքներ չեն սկսվելու մինչ 2020 թվականի ապրիլ-ամիս։ Այդ ճանապարհի փակ լինելը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի համար լրջագույն պրոբլեմներ է ստեղծում։ Ես խնդրանքով դիմում եմ Ջերմուկի բնակիչներին, ճանապարհները ապաշրջափակելու կոչ եմ անում, քանի որ ի դեմս Հայաստանի կառավարության՝ դուք ունեք ներկայացուցիչ, որը բարձրացնում է հարցերը, որոնք դուք եք բարձրացնում, բայց մի պայման կա՝ եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը՝ պետք է հանքը չշահագործվի, ես չեմ կարող այդպիսի որոշում կայացնել։ Եթե այս բոլոր հարցերին ստանանք պատասխան, կտեսնենք, որ խախտումներ են լինում, Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս փակել հանքը»,- ասաց վարչապետը։

Ռոբերտ Անանյան