Ժիրայր Սեֆիլյանի կոչը, միջանձնային խնդիրներն ու գաղափարը. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան»–ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ–ից հասարակական և քաղաքական մի շարք գործիչների հասցեական դիմում է ներկայացրել: Նա կոչ է արել ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ:

Հասարակական–քաղաքական գործիչների այդ ցանկում են նաև «Հոգևոր Հայաստան»–ի անդամ, երգիչ–երգահան Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ե. Պետրոսյանի խոսքով՝ ինքն անձամբ հանուն պետության և ազգաբնակչության պատրաստակամ է ցանկացած աշխատանք անել:

«Անկախ Ժ. Սեֆիլյանի կոչից, անընդհատ ասել ու պնդել եմ՝ պետք է քայլեր ձեռնարկել և ժողովրդին այս թնջուկից հանել: Որովհետև կուսակցությունները ամեն ինչ ապականեցին, ոչ ոք ոչ մի հույսի նշույլ չթողեց ժողովրդի մոտ… Իսկ պետությունը գահավիժում է: «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խումբն արդեն մի քանի ամիս է՝ մտավորականությանը համախմբելու աշխատանքներ է տանում: Պատճառը նույնն է՝ մենք այսպես շարունակելով երկիր կկորցնենք: Մենք անմեղսունակ ձևով ապրելու իրավունք չունենք: Այնպես որ՝ Ժ. Սեֆիլյանի կոչը համահունչ է այն ամենին, ինչ ես մտածում եմ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց երգիչ–երգահանը:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ էլ՝ նման ճակատ ձևավորելու քննարկումները նոր չեն:

«Նման նախաձեռնության ունենալու անհրաժեշտությունը ևս նոր չէ: Հիմա չեմ կարող ասել, թե ի՞նչ զարգացումներ կհետևեն այս հայտարարությանը: Զարգացումները կախված են հազար ու մի հանգամանքից: Օրինակ՝ ի՞նչ խնդիր կձևավորվի: Գաղափարը պարզ է, բայց ի՞նչ գործողությունների շուրջ կլինի այդ ամենը: Նշվածները մեկը մյուսից կախված են: Բայց հիմա ժամանակավրեպ է այդ հարցերին պատասխանելը»,– ասաց ազգագրագետը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կոչն ավելի քան հասկանալի է:

«Հայրենիքը կորցնելու վտանգը և մտահոգությունը առկա է բոլորիս մոտ: Վերջնական գնահատականը Ժ. Սեֆիլյանի մատնանշած մարդաթափությունն է՝ արտագաղթը, որն արնաքամ է անում երկիրը: Ցուցակի ճնշող մեծամասնությունն իմ կողմից հարգված մարդիկ են: Եթե ինչ–որ բան լինի՝ պատրաստակամ ու համատեղ գործունեություն կծավալենք: Եթե մենք մի ապակուսակցական մարմին և պայքարելու պատրաստ ակտիվ հասարակություն ունենանք, ապա առանց արյունահեղության և զենքի հնարավոր է այդ փոփոխություններն իրականացնել»,– ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ հարցին, թե ցուցակում առկա անունների շրջանակներում որքանո՞վ է հնարավոր միավորումը, Ե.Պետրոսյանը պատասխանեց.

«Ազնվորեն ասած՝ ինձ համար միևնույն է, ով կմիանա, ով՝ ոչ: Յուրաքանչյուրը թող իր խղճի առաջ պատասխանատու լինի: Մենք պետք է հոգ տանենք մեր պետության համար: Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել այս թնջուկից դուրս գալու, պետությունը պահպանելու և առաջընթաց ապահովելու համար: Այն, որ մենք մի օր առաջ պետք է ազատվենք մեր պետությունը սեփականաշնորհած բանդայից, այդ հարցում ես ալտերնատիվ չեմ տեսնում: Ես՝ որպես մտածող մարդ, անհանգիստ եմ ու շահագրգիռ, որ օր առաջ այս խնդիրը լուծվի»:

Հ. Խառատյանի դիտարկմամբ էլ՝ կարող է խումբ ձևավորվել հենց այդ, կամ այլ անուններով:

«Կարող է այդ մարդկանց մի մասն ուրիշ մարդկանց հե՞տ է խումբ ձևավորում: Հիմա չեմ կարող կոնկրետ ոչինչ ասել՝ կոնկրետ ոչինչ չկա, կա Ժիրայր Սեֆիլյանի կոչն ու առաջարկը: Սա դեռ քայլ է շատ հայտնի խնդրի շուրջ, որի հեռանկարների ու նույնիսկ կայացման խնդիրը դեռ առարկայական նկարագիր ու ձևավորում չունի»,– նշեց ազգագրագետը:

Դիտարկմանը, թե ցանկում կան անձինք, որոնց հարաբերությունները մեղմ ասած՝ մեկ առվով չեն հոսում, Ա. Մարտիրոսյանը նկատեց.

«Այո: Բայց ես կարծում եմ, որ որևէ միջանձնային խնդիր նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերով մոտիկ չէ այն խնդիրներին, որոնք ծառացած են պետության առաջ: Դրանք բացարձակ նշանակություն չպետք է ունենան՝ անկախ մեր մոտեցումներից: Եթե հնարավոր է ինչ–որ ձևով միասնական պայքար տանել, պետք է տանել»:

Ճշտող հարցին, այսինքն՝ նման ցանկով նախաձեռնություն կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Չասեմ, թե հնարավորությունը տեսնում եմ: Ես ասում եմ դրա անհրաժեշտության մասին: Իսկ հնարավորության մասին չեմ կարող ասել, քանի դեռ այդ գործընթացը չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: