Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:

Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, փառատոնի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Կարևորելով տարածաշրջանի հայկական համայնքների ցանկությունը վերգտնել իրենց հայկակական արմատները` վերահաստատում եմ դեսպանության պատրաստակամությունն աջակցելու պատմական Հայրենիքի հետ կրթական և մշակութային կապեր հաստատելու գործին»:

Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ համայնքները վայելում են տեղական և նահանգային իշխանությունների կողմից` դեսպանը հույս է հայտնել, որ Հարգիտա նահանգի պատվիրակության ծրագրվող այցը Հայաստան նոր էջ կբացի այդ հարաբերություններում:

Հայկական արվեստի փառատոնի շրջանակներում բացվել է Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ ցուցաբերած աջակցության և Paul Kerestes-ին (Jecinci) նկարի գունավորման համար: