Շատին-Եղեգիս ավտոճանապարհին մեքենան շրջվել է և հայտնվել ջրահեռացման առվի մեջ. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 6-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով վարորդը (Վարդան Թ., ծնված 1976 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: