Կոռուպցիոն ռիսկե՞ր. ինչու է Վալերի Օսիպյանի թռիչքի համար վճարել «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 14-ին Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղղաթիռով վերահսկում էր Ճանապարհային ոստիկանության ուժեղացված հսկողությունը: Ոստիկանապետը շրջայցը կատարում էր մասնավոր՝ «Արմենիան հելիքոփթերս» ընկերության ուղղաթիռով:

Factor TV-ին փորձեց պարզել, թե Ոստիկանությունն այդ թռիչքի համար որքան է վճարել: Ոստիկանությունից ստացանք ուշագրավ պատասխան. պարզվեց, որ մասնավոր «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը ոստիկանապետի թռիչքի համար ուղղաթիռը տրամադրել էր անվճար: Ուղղաթիռի շահագործման ծախսերը հոգացել է «Արմենիան հելիքոփթերս» կազմակերպությունը, որը տարածաշրջանում նման ծառայություն մատուցող միակ կազմակերպությունն է: «Դա ոստիկանապետի թռիչք չի, դա ՀՀ ոստիկանության ծառայությանը մեր կողմից թեստային թռիչք է եղել, որը մենք ենք կազմակերպել՝ մեր միջոցների հաշվին, որպեսզի կարողանանք գնահատել արդյունավետությունը՝ ուղղաթիռների շահագործման»:

«Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում այդպես էլ խուսափեց նշել, թե որքան է ընկերությունը վճարել Վալերի Օսիպյանի թռիչքի համար: Միաժամանակ նշենք, որ «Արմենիան հելիքոփթերս» ընկերության կողմից իրականացվող թռիչքի գները բավականին բարձր են և հասնում են մինչև կես միլիոն դրամի: Օրինակ 1 ժամ տևողությամբ թռիչքը դեպի Գառնի-Գեղարդ-Սաղմոսավանք-Օհանավանք և Ամբերդ  ուղղություններով արժի 570 հազար դրամ: «Ծախսերը ծախսեր էին, ի՞նչ կարևոր է, թե ինչ թվերի մասին է խոսքը»,- ասաց տնօրենը:

Այնուհանդերձ նշենք, որ նման մի իրավիճակում կրկին պետական պաշտոնյայի կողմից անվճար օգտագործվել էր մասնավոր ընկերության սեփականատիրոջը պատկանող ինքնաթիռը ու այդ ժամանակ հակակոռուպցիոն կազմակերպությունների մասնագետները կոռուպցիոն ռիսկեր էին արձանագրել: Խոսքը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է, որը 2018 թվականի հունվարին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ինքնաթիռով Դավոս էր մեկնել:

«Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանից հետաքրրքվեցինք՝ մտավախություն չունի՞ որ ոստիկանապետին  անվճար տրամադրած ուղղաթիռի պարագայում էլ մասնագետները կոռուպցիոն ռիսկեր կարձանագրեն: «Կոռուպցիան ունի իր սահմանումը և կան մարմիններ, որոնք զբաղվում են կոռուպցիայով: Այն ինչ անում ենք մենք չեմ կարծում, որ տեղավորվում է կոռուպցիոն դրսևորման մեջ»,- պատասխանեց նա:

«Արմենիան հելիքոփթերս»  ընկերության միջոցով Հայաստանում այս տարվա ապրիլի 8-ից ներդրվեց սանիտարական ավիացիայի ծառայությունը: Հիվանդների տեղափոխությունը մարզերից Երևան կատարվում է ինչպես  պետական պատվերի, այնպես էլ հիվանդի կողմից վճարումների դեպքում: Թե որքան է վճարում քաղաքացին տեղափոխության համար, ընկերության տնօրենը հրաժարվում է թվեր նշել: Սակյան, նշենք, որ ուղղաթիռը շտապօգնության մեքենայից չորս անգամ արագ է հիվանդին ԲԿ տեղափոխում:

Մամուլում այս տարվա մայիսին եղան հրապարակումներ, որ սանավիացիայի ուղղաթիռը համալրված չէ համապատասխան բժշկական սարքավորումներուվ, ինչի արդյունքում Վանաձորից Երևան տեղափոխվող քաղաքացին մահացել է: «Արմենիան հելիքոփթերս»  ընկերության տնօրենն այս տեսակետը չի կիսում.«Այդ մեկնաբանությունները կատարվում են սխալ տեղեկությունների վրա և դա վկայում է, որ նման տեղեկություն հրապարակողը չի տիրապետում ավիացիայի կանոններին: Հնարավոր չէ, որ ուղղաթիռն օդ բարձրանա և չունենա համապատասխան սարքավորումներ, դա անհնար է»:

«Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը մարտին Aysor.am կայքին տված իր հարցազրույցում խոսելով սանավիացիայի ուղղաթիռի հագեցվածության մասին, նշել էր, որ հիվանդի տեղափոխություն իրականացվում է համապատասխան պատգարակով և նվազագույն բժշկական սարքավորումների առկայությամբ: Factor TV-ին ընկերության տնօրենից հետաքրքրվեց՝ արդյոք իր նշած նվազագույն բժշկական սարքավորումների առկայությունը չի՞ եղել Վանաձորից Երևան տեղափոխվող քաղաքացու մահվան պատճառը. «Բացարձակ չի նշանակում, մահացության դեպք կարող է շտապօգնության մեքենայում էլ լինի: Տեղափոխությունը կատարվում է հաստատված հիվանդությունների ցանկով, այսինքն՝ հաշվարկված են այն միջամտությունները, որ բուժանձնակազմին թույլ են տալիս օգնություն ցույց տալ օդնում»:

Ընկերության ևս երկու ուղղաթիռներ օգտագործվում են տուրիստական նպատակներով:  Ընկերությունն ունի չորս ուղղաթիռ, որից միայն  երեքն են Հայաստանում, իսկ մեկը համապատասխան տեխնիկական ստուգումներ է անցնում: Շուտով սյն կսկսի ծառայություններ մատուցել Հայաստանում, իսկ մինչ այդ ընկերության աշխատակիցները փորձնական թռիչքներ են իրականացնում: «Ուղղաթիռները մեզ լայն հնարավորություն են տալիս՝ լինել հնարավորինս ճկուն և բավարարել մեր հաճախորդների պահանջները՝ վայրերի ու տեսարանների առումներով»:

Ընկերությունը ոչ կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքում: Տնօրենն ասում է, որ ծառայությունները լայն շերտերին հասանելի դարձնելու համար ծրագրեր են իրականացվում: Ընկերությունը Երևանում իրականացնում է «Սիթի-տուր», որի արժեքը մեկ անձի համար 36 հազար դրամ է: Արսեն Մանուկյանը նշեց, որ 2500-ից ավելի ուղևոր արդեն օգտվել է այս ծառայությունից: Անդրադառնալով Ոստիկանությանը տրմադրած ուղղաթիռին, ընկերության տնօրեն Արսեն Մաուկյանը չբացառեց, որ հարկ եղած դեպքում  կրկին անվճար ուղղաթիռ կտրվի գերատեսչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան