Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին:

 

«Նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծծնդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ վերակենդանցման բաժանմունքը, որը անհաս և հիվանդ նորածինների համար է։ Այն հագեցած է սարքավորումներով` մինչև 1000 գրամ քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպելու համար:

 

Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ: Նախարարը մտել է սենյակներ, շնորհավորել նոր ծննդաբերած մայրերին և փոքր հուշանվերներ փոխանցել:

Այնուհետև բժշկական կենտրոնում Արսեն Թորոսյանը շրջել է ընդունման և անհետաձգելի օգնության, շտապ օգնության և վերակենդանացման, արյան փոխներարակման և ակնաբուժական բաժանմունքներով և վերջում ստուգել նաև իր տեսողությունը։

 

Հաջորդիվ նախարարը եղել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ պոլիկլինիկայում և ծանոթացել մատուցվող ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայություններին։ Նախարարին է ներկայացվել ազգային օրացույցով կատարվող պատվաստումների ընթացքը, ըստ որի այստեղ և՛ սեզոնային գրիպի, և՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների աճ է նկատվում:

Արսեն Թորոսյանը ծանոթացել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական քոլեջին, որտեղ ուսանողները ստանում են քույրական գործի կազմակերպում, մանկաբարձական գործ, դեղագործություն, բուժական կոսմետոլոգիա և այլ մասնագիտություններ։

 

Պոլիկլինիկայում գործում է նաև հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը։

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին` նրանց կատարած աշխատանքի համար, հավելելով, որ ռեսուրսները պետք է հնարավորինս օպտիմալ օգտագործել»,- ասված է հաղորդագրությունում: