Հայաստանում ռուսերենը օտար լեզվի կարգավիճակ է ստացել, բայցև ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգ է մշակվել. Լևոն Մկրտչյանը՝ ТАСС-ին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ռուսաց լեզուն այսուհետ Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի. այս մասին  ТАСС-ի  թղթակցին ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 

Նախարարի խոսքով՝ «Հայաստանի միակ պետական լեզուն կա և կմնա հայերենը, քանի որ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք»:

«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են»,- ընդգծել է նա:

 

Ինչպես հիշեցրել է նախարարը, դեռ խորհրդային ժամանակներում ռուսերենը «Հայաստանում լայն տարածում է ունեցել, սակայն մինչ օրս ոչ մի կարգավիճակ չունի»:

 

«Օրինակ, այսօր մեր երեխաները, երբ բուհ են դիմում «օտար լեզու» առարկայի համար՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի կամ իտալերենի քննություն են հանձնում: Ռուսերենը այդ ցանկում ներառված չէ, և դիմորդները չեն կարող ռուսերենի քննություն հանձնել: Այսուհետ, սակայն, մենք ֆիքսում ենք, որ ռուսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ»,- ընդգծել է նախարարը:

 

Հայաստանի կրթության նախարարությունը ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգ է մշակել, որը դրվել է հանրային քննարկման: Ըստ հայեցակարգի՝ նախատեսված են  ռուսական դպրոցների բացում, ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարանների թվի ավելացում:

 

«Սա կարևոր է, քանի որ Հայաստանում ռուսերենն ամենատարածվածն է: Ռուսերենը պարտադիր դասավանդվում է 2-րդ դասարանից սկսած՝ բացառապես բոլոր դպրոցներում: Այն ԱՊՀ-ի, այժմ նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքային լեզուն է»,- ասել է նախարարը:

 

«Այսօր ռուսերենի դասավանդումը նախատեսված է փոքր լսարանի և շաբաթական շատ ժամերի համար: Այժմ մենք աշխատում ենք մեծ լսարանի և հայ երիտասարդներին ռուսերենը՝ որպես օտար լեզու ուսուցանելու շուրջ»,- նշել է Մկրտչյանը: