Ատոմային ռումբ չի պայթել․ Մելիք Մանուկյանը՝ «Սիփան» գործարանի պայթյունի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, նույն ինքը Շշերի Մելոն, վրդովվում է, որ ընտանիքին պատկանող «Սիփան» ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանում տեղի ունեցած պայթյունի համար իրեն են զանգահարում։

«Ինչի՞ եք իմ հետ կապում, զանգահարեք գործարան, այնտեղից ձեզ կպատասխանեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով կան տուժածներ։

«Որտեղ որ արտադրություն է կազմակերպվում, շատ աշխատողներ կան, հնարավոր են տարբեր տեսակի վթարներ։ Ատոմային ռումբ չի պայթել, ժողովրդական խոսքով ասած՝ լուն սարքում են դավա»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ գեներատորի փոքր բացթողում է եղել կաթսայում։

Մելիք Մանուկյանը հրաժարվեց տուժածների և գործարանի վնասների մասին խոսել՝ խորհուրդ տալով զանգահարել գործարան, այնտեղից, սակայն, հրաժարվեցին որևէ մեկնաբանությամբ հանդես գալ։

Սեդա Ղուկասյան