Այժմ ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները. Տիգրան Ավինյանը՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության նիստին

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 5-ին  Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը:

«Նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորեց մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած EITI-ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է ինչ Հայաստանն անդամակցում է EITI-ին, և կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում և, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։

Փոխվարչապետը նշեց, որ EITI-ի նպատակը արդյունահանող ճյուղերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումն ու լավ կառավարման գործելակերպի ներդրումն ու ամրապնդումն է։ Իսկ ի դեմս EITI-ի բազմաշահառու խմբի, ձևավորվել է մի հարթակ, որն ապահովում է իրազեկ հանրային բանավեճի իրականացումն ու բոլոր կողմերի համար ընդունելի որոշումների կայացումը: Սա հաշվի առնելով՝ փոխվարչապետը կարևորեց կառավարության կողմից ոլորտի քաղաքականության և իրավական ակտերի մշակման գործընթացում խմբի ակտիվ ներգրավվածության ապահովումը:

Տիգրան Ավինյանն ասաց, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:

Նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային  փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:

Քննարկվեցին նաև Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, EITI-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր: