Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ:

Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈՒԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից և նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

Մասնավորապես, նշվել է, որ ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:

ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ»,- ասված է հաղորդագրությունում: