Նախարարության գլխավոր նպատակներից է կանխել տաղանդի արտահոսքը. Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև սեպտեմբերի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Հակոբ Արշակյանը:

Համագործակցությունը նպատակ ունի նպաստել ՀՀ-ում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի հետ աշխատանքի ակտիվացմանը և տեղի սթարթափ էկոհամակարգի զարգացմանը:

«Հաշվի առնելով սփյուռքից հայրենադարձության խթանման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքից ներդրումների կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, շարունակում ենք «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը: Անցյալ տարի այն իրագործվեց բավական մեծ հաջողությամբ՝ 100-ից ավելի ընկերություններ մասնակցեցին այդ ծրագրին, որի արդյունքում եղան 9 հաղթողներ: Նրանք ստացան զգալի գումարներ և այլ խթանիչներ, որպեսզի կարողանան իրագործել իրենց ծրագրերը: Այս տարի շարունակում ենք նույն նպատակներով, բայց շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, հետևաբար, ծրագիրը փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օգտագործելու են նաև մեր սփյուռքի կապերի ողջ ներուժը»,- ընդգծեց Արշակյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այս տարի մի փոքր փոխում են ձևաչափը: Եթե անցյալ տարի հայաստանյան ընկերությունները ևս ներգրավված են եղել ծրագրին, ապա այս տարի որպես մասնակից հաղթելու հնարավորություն են ունենալու միայն սփյուռքի ընկերությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանի ընկերություններին հնարավորություն է ընձեռվելու մասնակցելու այդ քառօրյա հավաքին:

Նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի, ինչպես նաև թվայնացման և ռազմարդյունաբերության զարգացման համար, և այս ծրագրով ևս մեկ քար է դրվելու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում:

«Այստեղ, կարելի է ասել, անփոխարինելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և մասնակցությունը, դա է պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ստորագրենք հուշագիրը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն տարածաշրջանի համար: Սա ապահովելու համար ամենամեծ գործոնը, որն այս պահին առկա է, և որը մրցակցային առավելություն է տալիս մնացած պետությունների նկատմամբ տարածաշրջանում, սփյուռքն է: Այս առումով ունենք բավական լուրջ ներուժ և ձեռներեցներ, մեծ ընկերություններում աշխատողներ, ովքեր տիրապետում են համաշխարհային տնտեսական կարգին: Այս ծրագրով նպաստում ենք նախարարության ամենագլխավոր նպատակներից մեկին՝ տաղանդի արտահոսքի կանխմանը և ներհոսքի խթանմանը»,- եզրափակեց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան