Դիլիջանում կանցկացվի «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիր. ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
05.09.2019 | 16:12Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև փոխըմբռման հուշագիր է կնքվում՝ «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Այն ստորագրելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Հակոբ Արշակյանը:
«ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով սփյուռքի և Հայաստանի սթարթափերների համագործակցության, կայացման և կապերի ստեղծման համար: