Երևանում մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Ողջունելով մասնակիցներին` նախարարը կարևորեց նմանատիպ գիտաժողովի անցկացումը ՏՏ և կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների և փորձի փոխանակման տեսանկյունից։
 
«Չափազանց կարևորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական և կիրառական հետազոտությունների և ինովացիայի շարժիչ ուժերից են»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ընդծեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
 
Բացման խոսքով մասնակիցներին դիմեցին նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու «CSIT» գիտաժողովի նախագահ, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։
 
««CSIT»-ն անցկացվում է արդեն 20 տարի: Հիմնական նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները»,- ասաց Յուրի Շուքուրյանը։
 
Գիտաժողովին մասնակցելու համար 20 երկրից Հայաստան են ժամանել արտասահմանցի գիտնականներ, ովքեր հայ գործընկերների հետ ներկայացրել են 100-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին։
 
«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության, և առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
 
«Գիտական արդյունքների ներդրում տնտեսության մեջ». սա նախարարի հիմնական ակնկալիքն է այս և նմանատիպ այլ գիտաժողովներից։
«CSIT»-ն կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, պլենար, զուգահեռ նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։