Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանին բարձունք է զբաղեցրել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանային Ուիստա գյուղի շրջանում բարձունք է զբաղեցրել և դրոշ տեղադրել: Ավելի վաղ այստեղ վրացական ոստիկանական անցակետ էր տեղակայվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության պետանվտանգության կոմիտեի հայտարարությունը:

Գերատեսչությունում նշել են, որ օգոստոսի 23-ից այստեղ Վրաստանի ՆԳՆ-ի ստորաբաժանումների հսկողությամբ սահմանային ոստիկանության անցակետ է կառուցվում՝ հավելելով, որ Վրաստանի «սադրիչ գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի սահմանային տարածքի մի մասի բռնակցմանը, այդ թվում՝ Ուիստա գյուղի արևմտյան մասն ու նախկին «Յուգոստալկ» գործարանի մերձակայքը»:

«Հարավային Օսիայի ՊԱԿ-ի սահմանային ծառայության գործողությունները վտանգ չեն ներկայացնում սահմանային Կոբի և Չորչոնա բնակավայրերի բնակիչների համար և ուղղված են սահմանային ռեժիմի պահպանմանը, Հարավային Օսիայի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովմանը»,- հայտարարել են ՊԱԿ-ում:

Այստեղ նշել են նաև, որ հանրապետության բնակիչների անվտանգությանն ուղղված սպառնալիքն աճում է, ինչի մասին է վկայում վրաց ուժայինների կողմից Գլխավոր դատախազության անօդաչուի ուղղությամբ արձակված կրակը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Հարավային Օսիան հայտարարել էր Վրաստանի կողմից սահմանամերձ Ուիստա գյուղի մերձակայքում ոստիկանական անցակետի կառուցման մասին՝ պահանջելով հեռացնել այն: Հարավօսական աղբյուրների տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 1-ին էլ վրացական կողմը թիրախային կրակոցով խոցել է հանրապետության Գլխավոր դատախազության անօդաչուն, որը հետաքննական գործողությունների համար էր օգտագործվում:

Ներկայում Հարավային Օսիայի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափով, որը ստեղծվել է 2009 թվականի փետրվարին Ժնևյան երկխոսության շրջանակում: Սեպտեմբերի 2-ին կայացած բանակցությունների վերջին փուլն անարդյունք է ավարտվել: