Դանակահարություն Մաշտոցի պողոտայում. 24-ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն անող տղամարդուն

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ:

Ինչպես հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում երկու կանայք վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը Կարեն Գ.-ից դիտողություն ստանալուց վիրավորված՝ նրա կրծքավանդակին դանակով հարված է հասցրել ու պատճառել մարմնական վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանել են 1990 թ. ծնված Կարինե Մ.-ն և 1993 թ. ծնված Ալվարդ Ո.-ն, որը իր մոտ եղած դանակով հարվածել է դիտողություն արած Կարեն Գ.-ին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ՈԶ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, ժամը 19.30-ին, Ալվարդ Ո.-ն Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: