Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով ՃՈ հետ համատեղ շարունակվում է մի շարք խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունն ապահովելու ուղղությամբ փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, մասնավորապես Ագաթանգեղոս փողոցից մինչև Գր. Լուսավորիչ փողոց մեքենաների աջ երթևեկն անխոչընդոտ դարձնելու նպատակով վերոնշյալ հատվածը կահավորվել է կանգառն արգելող ճանապարհային նշաններով: Նախորդ շաբաթ ևս 3 խաչմերուկներում էլ կատարվել է լուսացույցերի տեղակայման փոփոխություն՝ վարորդների տեսանելիությունը մատչելի դարձնելու նպատակով: 

Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ երկու շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական արձանագրություն, մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինարարության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։
Բացօթյա ապօրինի առևտրի հայտնաբերման նպատակով նախորդ 2 շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 29 վարչական արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 57 վարչական արձանագրություն, որից 41-ը՝ շինարարական աղբի մասով: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ շարունակվում է մայրաքաղաքի օպտիկամանրաթելային մալուխների և փոխանցման տուփերի գույքագրումը: Հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և համապատասխան օպերատորների միջոցներով կարգավորել խնդիրը, այդ թվում նաև՝ ապամոնտաժելով անգործության մատնված հաղորդալարերը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ինչպես նաև ծառերի բուժման աշխատանքները։ Հանձնարարվել է համապատասխան մասնագետների ներգրավմամբ գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց անհապաղ հեռացման ուղղությամբ: Բայցի այդ, հանձնարարվել է նաև իրականացնել չորացած ճյուղերի սանիտարական էտ:
Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Նշվել է, որ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև Երևան քաղաքում փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնող սիրիահայ ընտանիքներին:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ արդեն հիմնականում պատրաստ է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր և, որ առաջիկայում նախատեսված մամլո ասուլիսի շրջանակում բոլոր մանրամասները կներկայացվեն հանրությանը: