«Ավրորան» միանում է Ռուանդայում «Խաղաղության տան» 25-ամյակի միջոցառումներին

Լուրեր

06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ նախագահ Թոմ Քաթինան Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կմիանան «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին։

«Խաղաղության տուն» (Maison Shalom) միջազգային հասարակական կազմակերպությունը, որը հոգ է տանում պատերազմից տուժած հազարավոր որբ երեխաների եւ փախստականների մասին, այժմ նշում է իր հիմնադրման 25-րդ տարեդարձն այնպիսի թեմաների հանրային քննարկումներով ու ելույթներով, ինչպիսիք են մարդասիրությունը, կրթությունը եւ այլ հրատապ համաշխարհային հարցեր՝ բարեգործների եւ փորձագետների մասնակցությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նախաձեռնության նախագահ, «Գթության մայր» հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան սեպտեմբերի 5-7-ը  կլինեն Ռուանդայում՝ մասնակցելու միջոցառումներին:

«Մեծ պատիվ է միանալ «Խաղաղության տան» (Maison Shalom) 25-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես որ մեծ պատիվ էր այդ խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի՝ 2016թ. «Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկիր դառնալը», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Մարգարիտն իսկական հերոս է եւ «Ավրորայի» ոգու կենդանի մարմնացումը: Նրա նման մարդկանց շնորհիվ է, որ «Ավրորայի» բացառիկ մարդասերների համայնքը շարունակում է մեծանալ եւ օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ տարածելով «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը»:

2016թ. Մարգարիտ Բարանկիցեն ճանաչվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերի եւ փախստականների մասին հոգ տանելու հարցում գործադրած իր բացառիկ ջանքերի համար: Որպես «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ Մարգարիտ Բարանկիցեն ստացավ 100.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.000.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին հատկացնելու նպատակով:

««Ավրորա» մրցանակը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա, «Խաղաղության տան» վրա և հարյուրավոր մարդկանց վրա, որոնց կարողացանք օգնել այդ մրցանակի շնորհիվ: Առանց ձեզ մենք դա չէինք կարող անել: Այն սերն ու մարդկային արժանապատվությունը խորհրդանշող հրաշք էր: Հիմա մենք պատրաստ ենք աշխարհին ցույց տալու, թե ինչի ենք հասել այս 25 տարիների ընթացքում, եւ դա ընդամենն սկիզբն է», – ասել է «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: «Սիրով սպասում եմ՝ ողջունելու «Ավրորայի» պատվիրակությանը Կիգալիում եւ ցույց տալու միեւնույն հյուրընկալությունը, որին արժանացա Հայաստանում, որտեղ բոլորն ինձ վերաբերվում էին ինչպես ընտանիքի անդամի»:

Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության տունը» հիմնել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցող վայրագությունների ընթացքում՝ իր խաղաղ տանիքի տակ պատսպարելով առաջին 25 որբ երեխաներին և նրանց օգնելով վերակառուցելու իրենց կյանքը: 1993 թվականից՝ իր ստեղծումից ի վեր, ոգեշնչված խաղաղության եւ հաշտության մշակույթով, Maison Shalom խնամքի տան առաքելությունն ընդլայնվել է՝ խնամք հատկացնելով ՁԻԱՀ-ի պատճառով որբացած ինչպես Բուրունդիի, այնպես էլ Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երեխաներին: