Մենք թերագնահատում ենք ադրբեջանական պրոպագանդան. Մանե Թանդիլյանը մանրամասներ է պատմում Բաքու կատարած այցից

Լուրեր

26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Թեև կազմակերպչական և անվտանգության առումով որևէ խնդիր չկար, բայց ակնհայտ էր, որ համաժողովը պատրաստվել և անց էր կացվում հակահայկական ագիտացիայի նպատակներով, ինչպես Բաքվում անցկացվող բոլոր նիստերը, որոնք այդ ենթատեքստն ունեն »,-  այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ հենց նիստի մեկնարկին ադրբեջանցի պատգամավորները փորձել են օրակարգը շեղել: Թանդիլյանն ասաց՝ Բաքու մեկնելու նպատակներից մեկն էլ հենց դա էր՝ կանխել հակահայկական քարոզչությունը հնարավոր բոլոր միջավայրերում:

«Այնտեղ էին գտնվում նաև եվրոպական պառլամենտի խորհրդարանականներ, ովքեր եկել էին այլ քննարկման, սակայն ականատես էին լինում այլ իրավիճակի: Շատ կարևոր է, որ Հայաստանը բոլոր հարթակներում պաշտպանի իր տեսակետը՝ թույլ չտալով, որ հնչի միակողմանի դիրքորոշում»,- ընդգծեց Թանդիլյանը:

Ըստ հայաստանյան պատվիրակության անդամի՝ եթե իրենք չմասնակցեին վեհաժողովին, ապա այն կվերածվեր հակահայկական քարոզչության: «Մեր ներկայությունը, բնականաբար զսպում էր շատ առումներով, միևնույն ժամանակ մենք համարժեք պատասխան էինք տալիս»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանի հետ Բաքու մեկնելու հետ կապված քննադատություններին, Մանե Թանդիլյանն ասաց՝ դրանք  համարում է անպատեհ զրույցներ. «Երբ դու գտնվում ես Բաքվում, դու պետք է հասկանաս, որ այնտեղ կա Սյուզան Ջաղինյան, որն ամեն րոպե պատրաստ է սադրանքի, այնտեղ տոտալ անբարեհամբույր մթնոլորտ է ձեր երկուսի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում: Այդ ամենին պետք է մոտենալ լրջագույն ըմբռնումով, այլապես դու կվտանգես քո պետության շահերը»:

Հիշեցնենք՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 22-ին մեկնել էին Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: 

Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաև անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի հասցեական կոչին՝ ուղղված հասարակական և քաղաքական գործիչներին:

Factor.am-ի հարցին՝ տարօրինակ չէ՞, որ այդ ցանկում չկա Էդմոն Մարուքյանի անունը, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև պարոն Սեֆիլյանն էլ հստակ գիտի, որ «Լուսավոր Հայաստանի» փոփոխություններ բերելու ճանապարհն ընտրված է, և դա զենքով պայքարը չէ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան