«Իմ քայլ»-ի նիստում քննարկել են Քոչարյանի գործով վաղը սպասվող ելքերը

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի հետ կապված աշխատանքային հարցեր։

Ըստ մեր տեղեկությունների, նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել: Պատճառը եղել է այն, որ նիստի մասին պատգամավորներին ուշ են ծանուցել, իսկ նրանք արդեն իսկ պլանավորած գործեր են ունեցել:

Factor.am-ի տեղեկություններով՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ում քննվող գործը: Իշխանական խմբակցության պատգամավորները քննարկել և փորձել են կանխատեսել, թե, իրենց գնահատմամբ, ոչ լեգիտիմ ՍԴ-ն ինչպիսի որոշում կարող է կայացնել, և ըստ այդմ՝ խոսել են հնարավոր տարբերակների դեպքում իրենց անելիքների մասին։

Ուշագրավ է, որ Քոչարյանի գործից ոչ պակաս կարևոր՝ Ամուլսարի հարցին, նիստի ընթացքում որևէ անդրադարձ չի եղել, չնայած այն հանգամանքին, որ Շրջակա միջավայրի նախարարությունը վաղը պետք է հայտարարի՝ արդյոք պե՞տք է նոր փորձաքննություն անցկացնել, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել «Էլարդի» եզրակացությունը:

Ի դեպ, այսօրվա նիստում անդրադարձ չի եղել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ծավալվող սկանդալին։ «Իմ քայլ»-ի այսօրվա նիստին, ի թիվս այլ պատգամավորների, չի մասնակցել մանդատը վայր դնելու մասին բարձրաձայնած Էդգար Առաքելյանը:

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ խմբակցությունում լարված իրավիճակ առկա՞ է, կապված այն հանգամանքի հետ, որ հանրային հնչեղության հարցերի շուրջ (Ամուլսարի հանքի շահագործում, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) միասնական մոտեցում չկա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության հակադիր թևերի միջև երբեմն բավականին սուր բանավեճ է լինում։

Նարեկ Կիրակոսյան