Հունաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էրդողանի հակահունական ժեստը

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարվել էր պատից կախված քարտեզի կողքին, որտեղ Էգեյան ծովում Հունաստանին պատկանող կղզիները ներառված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում. գրում է ermenihaber-ը:

Երկրի ռազմական դպրոցներից մեկում տեղի ունեցած դիպլոմների հանձնման արարողության ժամանակ արված Էրդողանի լուսանկարը նախօրեին հայտնվել էր մամուլում՝ աղմուկ առաջացնելով հունական մեդիայում:

Թեմային անդրադարձել է նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:

Դենդիասը հայտարարել է, որ երևէ երկրի սահմանները չեն կարող գծվել որևէ քաղաքական գործիչի ցանկության հիման վրա՝ ավելացնելով, որ դրանք գծվում են միջազգային իրավունքի հիման վրա:

«Թուրքիան շարունակում է տարածաշրջանի համար պատուհաս լինելու քաղաքականությունը, սակայն Հունաստանը չի ցանկանում պատասխանել դրան: Թուրրքիան ձևավորվում է մեկ մարդու մտքերի հիման վրա. դա վնասում է Թուրքիայի կերպարը»,- ասել է Դենդիասը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա է վեճ Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության հարցում։ Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռները հատել են հունական սահմանը՝ փորձելով սադրել հունական կողմին։