Անառողջ կրքեր՝ առողջապահական ոլորտում․ ներկա ու նախկին նախարարների փոխհրաձգությունը նոր թափ է հավաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել։

Եթե երեկ ամեն ինչ ֆեյսբուքյան գրառումների մակարդակում էր, այսօր արդեն՝ երես առ երես։ Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով դեռ երեկ  Արմեն Տանանյանի ազատման հետ կապված ֆեյսբուքյան կոշտ գրառում էր կատարել, առողջապահության նախարարին պոպուլիստ անվանել, այսօր արդեն ընդհատեց նախարարի մամուլի ասուլիսն ու տեղում ճեպազրույց հրավիրեց, որի ընթացքում Արսեն Թորոսյանին մեղադրեց իր ծանոթներին ու մտերիմներին տարբեր բուժհաստատություններում պաշտոններ տալու, հարցերից խուսափելու և իր կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնի պետպատվերը 2.7 մլրդ դրամով մեծացնելու մեջ։

«Նման առողջապահության նախարար Հայաստանին պետք չի։ Նա ատում է Հայաստանի եկեղեցին, ատում է բոլոր կայացած բժիշկներին, ստում է բոլորին, գնում է անկյուն կանգնում, փախչում է: Նա չի կարող առողջապահության նախարար լինել։ Մենք հպարտ պետություն ունենք և չենք կարող ունենալ անկյունում խեղճացած առողջապահության նախարար։ Տղամարդավարի կարող եք կանգնել և իմ հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը։

Հարցերին Արսեն Թորոսյանը խոստացավ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանել։ Իսկ մինչ այդ՝ հրապարակեց մի նամակ, որտեղ Ուռուցքաբանության կենտրոնի նախկին տնօրենի՝ օտարերկրյա ներդրողին խոչընդոտելու  մանրամասներն էին։ Այս մասին ընդհատված ասուլիսից հեռանալիս էր ասել:

Իրանական «Վարիան Մեդիքալ Սիսթեմ Ամերիկա» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վարան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Մոհամմադ Շահրամիի կողմից առողջապահության նախարարին հասցեագրված նամակում նշված էր, թե ինչպես 3 տարի առաջ իրանական ընկերության ներկայացուցիչներն Ուռուցքաբանական կենտրոն են այցելել և, տեսնելով այնտեղի ոչ բարվոք պայմանները, որոշել են ներդրումներ կատարել՝ կենտրոնը ռադիոթերապիայի սարքերով համալրելու միջոցով։ Ըստ իրանական ընկերության տնօրենի՝ Ուռուցքաբանականի նախկին տնօրեն Արմեն Տանանյանը պահանջել է ներդրող ընկերության բաժնետոմսերի 50%-ն իրեն տալ և ավելացրել. «Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին»։ Իրանական ընկերությունը համաձայնել է, քանի որ արդեն կանխավճարներ են արված եղել։ Այսպես,  ըստ առողջապահության նախարարի հրապարակած նամակի, ներդրում կատարող «Իրա Մեդիքլ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50%-ն անցել է Հայկ Տանանյանին՝ Արմեն Տանանյանի եղբորը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում որոնման արդյունքում Factor.am-ը պարզեց, որ «Իրա Մեդիքլ Գրուպ»-ի կանոնադրության մեջ որպես ընկերության հիմնադիր նշված է միայն մեկ անուն՝ Կարեն Մանուկով։ Ուռուցքաբանականի նախկին տնօրենի եղբոր՝ Հայկ Տանանյանի անունը որևէ բաժնում նշված չէ:

Թե ինչու՝ այս հարցին ևս նախարարն անդրադարձավ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Արդեն խնդիր չկա, որովհետև այդ բաժնետոմսերի 50 տոկոսն արդեն վերադարձվել է իրանական սեփականատիրոջը, դրա համար էլ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանը նաև Ուռուցքաբանականի տնօրենի հեռացմանն անդրադարձավ. «Եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումն ընդունել մեկ տարի առաջ, ապա մեկ տարի առաջ կընդունեի։ Պարզապես այս կենտրոնը չէր գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ, դրա համար որոշումն ընդունվել է հիմա։ Եվ հիմա հռետորական հարց տամ մեր քաղաքացիներին, թե արդյոք գո՞հ էին Ուռուցքաբանական կենտրոնի աշխատանքից, որովհետև ամենաշատ բողոքներն այնտեղից էին։ Մի մասն օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ։ Ամեն դեպքում՝ դրանք հիմք են մեր որոշումների կայացման»:

Առավոտյան իր մամուլի ասուլիսն ընդհատելը Արսեն Թորոսյանը շոու անվանեց։ Նաև նշեց, որ այդ ամենի հետևում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն է:

«Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական  նախաձեռնությունը չեն, նա ընդամենը դրանց դեմքն է։ Դրանք կազմակերպված են ԵՊԲՀ ռեկտորի կողմից՝ Արմեն Մուրադյանի, որն իր պաշտոնը ժառանգություն, նվեր է ստացել նախկին իշխանություններից և ինչ-որ շատ սարսափած է, որ կարող է իր պաշտոնը կորցնել այս իշխանութունների ժամանակ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Արձագանքելով առողջապահության նախարարի կողմից իր մասին արված այս հայտարարություններին՝ Արմեն Մուրադյանը Factor.am-ի հետ զրույցում դա որակեց որպես ցինիզմ և ստախոսություն՝ ընդգծելով,  որ ինքը երբեք որևէ պաշտոնից կառչած չի եղել։

«Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ և պարոն Թորոսյանի միջև, կարող եմ հայտարարել։ Հենց այս կենտրոնի հետ կապված՝ մեկ տարի առաջ եղել է քննարկում որի ընթացքում եղել է անթույլատրելի  բառակապակցություն։ Պարոն նախարարը հայտարարել է՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսունն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք այդքան փող ծախսել», որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և որևէ ընդհանուր կողմ չի կարող ունենալ առհասարակ։ Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել այսօր առողջապահության ոլորտում»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։

Խոսելով ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հետ իր ունեցած կապի մասին՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց. «Գևորգ Թամամյանը պայծառ և շատ ազատամիտ, ճշմարտախոս, բացառիկ բժիշկ է, որն ունի իր ձևավորած կարծիքը և երբևէ նման մոտեցում չի կարող  դրսևորել, իր ընկերոջ, ուսուցչի կամ որևէ մեկի կարծիքով իր կարծիքը ձևավորել և, առավել ևս, հանրային հայտնել։ Պետք չէ բոլորին համատեղ վիրավորել, ուղղակի պետք է, երևի, գործողություններն ավելի ադեկվատ տեսնել և քննադատությունն ավելի ադեկվատ լսել»։

Ուռուցաքաբանական կենտրոնի վերջին զարգացումների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Տանանյանի հետ։ 2014 կենտրոնը ղեկավարած Թանանյանը նշեց, որ իրանական ներդրողների մասին առողջապահության նախարարի հրապարակած նամակից տեղյակ չէ։

«Տեղեկություններ չունեմ այդպիսի հայտարարության մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում, որևիցե մեկին ես չեմ խոչընդոտում։ Ես կառուցողական և ստեղծող մարդ եմ»,- ասաց Տանանյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է իրանական ներդրողներից պահանջել, որպեսզի բաժնետոմսերի 50%-ն իրեն փոխանցեն, Ուռուցքաբանականի նախկին տնօրենը նշեց. «Այդ հարցի շուրջ արդեն շատ վաղուց ուսումնասիրություններ են կատարվել, քննություններ են կատարվել, իմ անմեղությունը հաստատված է։ Այլևս որևէ մեկնաբանություն չեմ տալիս»։

Ուռուցքաբանականի նախկին տնօրենը հավելեց, որ իրանական ընկերության հայաստանյան ներդրումների առնչությամբ քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ չի անցնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան