Լիբանանում զարմացած են Թուրքիայի արտգործնախարարության արձագանքից

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի արտգործնախարարությունը զարմանքով է ընդունել Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունի Twitter-յան գրառման վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ  իր էջում գրել էր. «Առաջին  աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։

Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այդ գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել էր որպես «ահաբեկչական պետություն»։

Ի պատասխան դրան` Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ  Լիբանանի նախագահի գրառումը որակվեց որպես «անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն»։

«Զարմանքով ընդունեցինք Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահի գրառման վերաբերյալ, որն առնչվում էր Լիբանանի հիմնադրման 100-րդ տարեդարձին»,- ասվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ թուրքական կողմին կոչ է արվել խնդիրներ չառաջացնել թուրք և լիբանանցի ժողովուրդների միջև։