Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի 4 գրոսմայստեր

Լուրեր

15.05.2026 | 12:18
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց
15.05.2026 | 12:10
ՀՀ-ում ասիական հանցավոր խմբավորում է բացահայտվել // Ադրբեջանով 14 վագոն ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 12:04
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար
15.05.2026 | 11:55
«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
15.05.2026 | 11:54
«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 11:43
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
15.05.2026 | 11:33
Չինաստանը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նավագնացության ուղիների «հնարավորինս շուտ» վերաբացման կոչ է անում
15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
Բոլորը

Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի»,- նշված է հայտարարությունում:

Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից  Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: