ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը խաղաղ կարգավորման գործընթացում եղել և մնում է միակ գործող ձևաչափը. ՀՀ ԱԳ նախարար

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը
Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկած ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին աշխարհագրական և թեմատիկ առումներով անդրադարձ է կատարվել մեր գերակայություններին, որոնք հիմնված են մեր արտահայտած արժեքների և շահերի համադրման ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով` համաժողովին ներկայացվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա իրականացվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Դա ինքնիշխանությունն է, համահայկականությունը և փոխգործակցությունը:
«Արտաքին քաղաքականությունը ծառայում է մեր ազգային նպատակների լավագույնս իրականացմանը` օգտագործելով միջազգային համագործակցության բոլոր հնարավոր հարթակները: Այդ առումով մենք ձևավորել ենք մեր գերակայությունները և համապատասխանաբար գնահատում ենք մեր գործողությունները ըստ տարբեր հնարավորությունների ու մարտահրավերների: Մեր քաղաքականությունն ունի սկզբունքներ, որոնցից մենք չենք հրաժարվելու և դրա հետ մեկտեղ համադրելու ենք մեր շահերը` առաջ տանելով մեր նպատակները: Մեզ համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ներկայիս միակ գործող ու արդյունավետ ձևաչափը, որի մեջ իրականացնում ենք խաղաղ կարգավորման գործընթացը»,- մասնավորապես նշել է Զ. Մնացականյանը: