Մեղադրանք է առաջադրվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:

Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հափշտակության մեխանիզմը:

Այսպես՝ տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն՝ ընկերության կողմից 2019 թվականի ամռանից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր /չարթերային/ չվերթեր իրականացնելու և արտերկրում գործող տուրիստական օպերատորի միջոցով Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ, ինչից հետո փաթեթներ ձեռք բերելու նպատակով տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, ովքեր տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափերի գումարներ: Մինչդեռ գործակալության կողմից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից չեղարկվել են, ինչի արդյունքում գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է:

Քննության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով, 30.616.995 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: