Գյումրիի գիշերօթիկների երեխաները կշարունակեն հաստատություններ հաճախել՝ մինչև դրանց լուծարումը

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Գիշերօթիկ հաստատությունները լուծարելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիի այդ հաստատությունների աշխատակիցների ու շահառու երեխաների ծնողների շրջանում:

Նախարարության ներկայացրած նախագծի համաձայն, հիշեցնենք, նախատեսվում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: Նախագիծն առայժմ քննարկման փուլում է, Կառավարությունն այս հարցով որոշում չի կայացրել:

Մինչ այդ, Գյումրիում նշում են այդ հաստատությունների փակման հետևանքների մասին: Որոշման ընդունման արդյունքում 150 աշխատակից գործազուրկ կդառնա, իսկ շահառու երեխաները կմնան առանց խնամքի:

Նախարարությունը որոշել է, որ երեխաները կշարունակեն հաճախել գիշերօթիկ հաստատություններ և օգտվել համապատասխան աջակցությունից՝ մինչև դրանց լուծարումը։

«Այն երեխաները, ովքեր բարձր ռիսկայնության գոտում են, կշարունակեն հաճախել գիշերօթիկ խնամքի հաստատություններ, մինչև դեկտեմբեր այդ երեխաների աջակցության փաթեթները կմշակվեն: Իսկ այն երեխաները, որոնք միջին կամ միջինից ցածր ռիսկայնության գոտում են, կօգտվեն գիշերօթիկի աջակցությունից՝ ստանալով գիրք, տետր, պայուսակ, սնունդ, սակայն գիշերը հաստատությունում չեն չքնի: Իրենց համար ևս  աջակցության փաթեթներ կկազմվեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Ընդանուր առմամբ, Գյումրիի երկու գիշերօթիկ հաստատություններում կա 132 երեխա: Մշակվում է նաև յուրաքանչյուր երեխայի ընտանիքի աջակցման համար անհատական հզորացման պլան, որը համաձայնեցվում է ծնողների հետ։ Արդեն կազմվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են ընտանիքների հետ։

«Ամեն մեկին առանձին-առանձին աջակցություն պետք է ցուցաբերվի, այսինքն՝ հզորացնում ենք ընտանիքը, երեխան գնում է ընտանիք։ Մեկ ընդհանուր աջակցության մասին չէ խոսքը: Ամեն ընտանիքի իր կարիքին համապատասխան կտրամադրվի աջակցություն»,- ասաց Լիլիթ Գորգինյանը՝ հավելելով, որ Գյումրիի գիշերօթիկ հաստատություններ երեխաների նոր ընդունելություն չի լինելու։

«Եթե ամենաուշը դեկտեմբերի վերջին օրն է նշանակված, որ լուծարվեն  գիշերօթիկները, ապա ընդունվածների համար ավելորդ տրավմա կլինի, որ տարբեր ընթացակարգեր անցնեն»,- նշեց Շիրակի մարզպետարանի պաշտոնյան:

Գյումրիի գիշերօթիկ հաստատություններին կփոխարինի նորաստեղծ աջակցման կենտրոնը: Ակնկալվում է, որ այն կսկսի գործել մինչև տարեվերջ: Այլ մանրամասներ, սակայն, հայտնի չեն:

Նշենք, որ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն» ունի 71 աշխատակից ու 63 շահառու երեխա, իսկ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանոթյան թիվ 2 գիշերօթիկ»-ը՝ 69 երեխա և 73 աշխատակից:

Էմմա Չոբանյան