Իլհամ Ալիևը վատառողջ  է. 10 օրից ավելի նա հանրությանը չի ներկայացել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ նախագահ Իլհամ Ալիևը վատառողջ է։ Ադրբեջանական «Մուսաֆաթ» կուսակցության` երկուշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկվել են նաև համացանցում տարածվող լուրերը, թե Ալիևն առողջական խնդիրներ ունի։ Ըստ լուրերի՝ առողջական խնդիրների պատճառով Ադրբեջանի նախագահն օգոստոսի 24-ից հանրությանը չի ներկայացել, գրում է Turan.az-ը:

«Մուսաֆաթ» կուսակցությունում կարծում են, որ նախագահի առողջությանն ու աշխատունակությանն առնչվող հարցերը նրա անձնական գործը չեն, իշխանությունները հասարակությանը պետք է հստակ տեղեկություն փոխանցեն այդ մասին։

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովն իր հերքին հերքել է, որ Իլհամ Ալիևն առողջական խնդրներ ունի:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ տարածվող բոլոր լուրերն անհիմն են։ Պետության ղեկավարն առողջ է ու ամեն օր առավոտյան ժամը 9-ին աշխատավայրում է լինում»,- ասել է Նովրուզովը։

Նշենք, որ Իլհամ Ալիևը տասը օրից ավելի հանրային որևէ միջոցառման չի մասնակցել, տեղեկություններ չկան նաև արտերկիր կատարվող այցերի մասին։

Էմմա Չոբանյան