ՃՏՊ Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհին. զոհերը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:

Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 16 ՀՀ քաղաքացի:

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Գայանե Բ.-ի և Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Աննա Ա.-ինը և Լենա Մ.-ինը՝ ծանր, մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդեց, որ Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: