Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց. ՀՀ ԱՆ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

«Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման  նպատակով:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:  Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:

Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի հետ համատեղ ձեռնարկվել են  աշխատանքներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է՝

  • Մի’ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք,
  • Մի’ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի’ ձեռք տվեք դրանց,
  • Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին,
  • Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:

 

Նշենք, որ սիբիրյան խոցը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է մաշկային, հազվադեպ հանդիպում են նաև թոքային և աղիքային ձևերը: Սիբիրյան խոցը փոխանցվում է ընտանի կենդանիներից (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, ձիեր և այլն) մարդկանց ուղղակի շփման կամ կենդանիներից ստացված մթերքի միջոցով:

Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել` մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտման (քերծվածք, կտրվածք և այլն), վարակված սննդամթերք (հում վիճակում կամ ծխահարած, ինչպես նաև թերի եփած մսամթերք` երշիկ, մսի ֆարշ) օգտագործելու դեպքում: Վարակվում են հիմնականում կենդանիներին խնամելիս, մորթելիս, մսամթերքը և կաշվեղենը մշակելիս: Վարակվել հնարավոր է նաև պատվաստված կենդանու (մինչ պատվաստումից 14-րդ օրը լրանալը) մսեղիքի հետ շփման ժամանակ:

Սիբիրյան խոցի հարուցիչները կարող են շրջակա միջավայրում (հողում)  պահպանվել մինչև 100 տարի:

Մաշկային ձևի ժամանակ մաշկի վրա առաջանում է կարմրակապտավուն բիծ, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտի: Վերջինս քորելիս ինքնաբերաբար պայթում է` առաջացնելով մուգ շագանակագույն հատակով խոց»,- ասված է հաղորդագրությունում: