Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման ավտոճանապարհին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ
Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մ-7 միջպետական նշանակության Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման կմ27+000-կմ30+500, կմ31+700-կմ33+300, կմ36+000-կմ41+200 ճանապարհահատվածներում:
Աշխատանքներն իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: