«Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ». Չավուշօղլու

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Էստոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում Թուրքիայի այլընտրանքային տարբերակների, ինչպես նաև՝ Ղրիմի հարցի մասին. գրում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն նախ նշել է, որ Թուրքիան ստիպված էր ձեռք բերել S-400-ները, ապա անդրադառնալով ամերիկյան կործանիչների հարցին՝  ասել է. «Մենք F-35-ների ծրագրում ենք։ Այս օրերին ԱՄՆ-ն որոշ խնդիրներ է ստեղծում, սակայն մենք դեռևս 9 երկրների հետ այս ծրագրի մաս ենք կազմում։ Թուրքիան արտադրում է F-35-ների որոշ մասեր։  Ցանկանում ենք այդ կործանիչները գնել և դրա համար վճարել ենք 1.4 մլրդ դոլար։ Ի վերջո, մենք ռազմական կործանիչների կարիք ունենք։ Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ, սակայն մենք դա չենք նախընտրում»։

Թուրքիայի արտգործանախարարը ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս վերահստատել է Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին անեքսիա (բռնակցում) է համարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախօրեին էլ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ F-35-ների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու գործընթացը  կպահանջի 1 տարի։