Գյումրիի պատմական կենտրոնում նոր ներդրումներ են սպասվում. այս տարի արդեն որոշ ծրագրեր կիրականացվեն

Լուրեր

04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
Բոլորը

Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում օգոստոսի 25-ին բացվեց քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Շիրազի փողոցը։ Ամբողջությամբ հիմնանորոգվել են փողոցի երթևեկելի մասն ու մայթերը, նոր կայուղացանց է անցկացվել։ Սա, Ռուսթավելիից հետո, Գյումրիի պատմական կենտրոնի՝ հիմնանորոգված երկրորդ փողոցն է:

Ակնկալվում է, որ փողոցների հիմնանորոգումը նպաստելու է Գյումրիի պատմական կենտրոնում ներդրումների իրականացմանը, ինչին էլ միտված է ծրագիրը: Քաղաքի այս հատվածը նախատեսվում է վերածել զբոսաշրջային գոտու. այստեղ ստեղծվելու են արվեստի, արհեստի, ժամանցի կենտրոններ, զբոսաշրջիների համար հրապուրիչ պայմաններ, կյանքի են կոչվելու տարբեր բիզնես ծրագրեր: Գաղափարը նախկին վարչապետ Կարեն Կարարպետյանին էր, որի ճակատագիրը թավշյա հեղափոխությունից հետո անորոշ էր: Հիմա, փաստորեն, այն վերածնվել ու շարունակվում է։

Որոշակի դադարից հետո Գյումրիի պատմական կենտրոնը կրկին գրավիչ է դարձել ներդրումների, բիզնես ծրագրերի իրականացման համար: Factor.am-ի հետ զրույցում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ պատմական կենտրոնի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունն աճել է, առաջիկայում տարբեր ծրագրեր կիրականացվեն:

«Հետաքրքրությունը հիմա բավական բարձր է։ Պատրաստվում են ներդրումներ Կումայրի արգելոցի ամբողջ տարածքում, պատմական կենտրոնում։ Ներդրողներն էլ հիմնականում մեր համաքաղաքացիներն են, որոնք ապրում են Ռուսաստանում ու արտերկրում, կան նաև Երևանից և Սփյուռքից։ Տարբեր ծրագրեր են նախատեսվում՝ հյուրատներ, առևտրի կենտրոններ, սրճարաններ, սպորտային կառույցներ։ Ծրագիր կա սպորտ սիթիի կառուցման, որի սկիզբն ենք հիմա դնում։ Այն նոր թաղամասերում կկառուցվի»,- ասաց Հենրիկ Գասպարյանը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ ներդրումների մասին շատ փակագծեր այս պահին դեռ չի կարող բացել:

«Ներդրումային ծրագրերի մասին չեմ կարող պատմել, հրապարակել, որովհետև ամեն ներդրում իր գաղտնիքն ունի: Մինչև ներդրողի հետ չհամաձայնեցնեմ հրապարակելու իրավունք չունեմ»,- ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետը՝ վստահեցնելով, սակայն, որ այս տարի մի շարք ծրագրեր անպայման կիրականացվեն:

Էմմա Չոբանյան