«ԱՄՆ-ն կասկածներ ունի, որ ՀՀ-ն հիմա շատ ավելի մեծ կախում ունի ՌԴ-ից, քան՝ երբևէ»․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը

-Դեսպանների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ մեր դեսպանները դրսում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր երկրի ներկայացուցիչ, այլ համայն հայության ներկայացուցիչ։ Ըստ Ձեզ ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ի՞նչ պիտի անեն դեսպանները դրսում, որ մենք մեծ երևանք։

-Համահայկականությունը ևս ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից նշվել է որպես արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը։ Եվ ես շատ պիտի ուզեի, որպեսզի այդ նպատակադրումը ևս լցվեր կարևոր բովանդակությամբ։ Մենք ի՞նչ ենք հասկանում դրա տակ։ Տարիներ ի վեր մեզ թվացել է, թե սփյուռքը ևս պետք է սպասարկի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը։ Բայց դա այդպես չէ։ Սփյուռքը և ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները շատ դեպքերում իրար չեն երկրորդել և տարբեր ընթացք են որդեգրել։ Եվ դրա ապացույցը եղավ այն, որ մենք, օրինակ, Ֆրանսիայում դատարանների հետ կապված հայտնի քաղաքապետերի, քաղաքապետարանների որոշումների արդյունքում տեսանք, թե ինչպես է սփյուռքը կարողանում այդ հարցերը կարգավորել, և տեսանք նաև, թե Երևանը որքան անպատրաստ գտնվեց այդպիսի մարտահրավերին։ Նույնը ունենք Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում ևս լոբբիստական այն խմբերը, որոնք հայկական հարցերն են առաջ մղում, բոլորովին այլ առաջնահերթություններ ունեն, համենայնդեպս նրանց պատվիրակող ուժերը՝ ՀՅԴ-ն կամ Ամերիկայի Հայկական Համագումարի շուրջ ձևավորված հարուստների այն խումբը, որ ֆինանսավորում է լոբբիստների այդ խումբը, մեծ հաշվով այլ առաջնահերթություններ է ուղենշում։ Եվ ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այս հանձնարարականը տալով նպատակ ունի Հայաստանի և Սփյուռքի ժամացույցները մեկ դարձնել։ Եվ այն նպատակները և այն ուղղությունները, որոնք Հայաստանի համար կհռչակվեն գերակա և առաջնային, Սփյուռքը ևս պետք է հենց այդ ուղղությամբ իր ջանքերը ներդնի։ Երկրորդ մասը և երկրորդ շերտը՝ Սփյուռքի ներուժի օգտագործումն է Հայաստանի արտաքին քաղաքական նպատակների իրականացման գործին։ Չափազանց կարևոր է, որ մենք գույքագրենք Սփյուռքի ներուժը, հասկանանք, թե որ համայնքում, որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունենք, որովհետև այն միֆական և առասպելական պատկերացումները, որ ստեղծել ենք մեզանում, դրանք իսկապես առկա են։ Բայց մենք պիտի գտնենք ձևը այդ մարդկանց մոտենալու, այդ ուժերին ներառելու, մասնակից դարձնելու այն վերափոխումներին, որով Հայաստանն անցնում է։ Հույս ունեմ, որ այս աշխատանքներին անպայման կլծվի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, նրան զորավիգ կլինի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

-Հեղափոխությունից հետո իշխանությունը հաճախ է խոսում մեր ինքնիշխանության ուժեղացման մասին։ Օրինակ, Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա որպես ինքնիշխան, սեփական շահերը գիտակցող և համարձակորեն պաշտպանող, միևնույն ժամանակ գործընկերային և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այս խոսքերն իրականում Ռուսաստանի՞ն են ուղղված, թե՞ բոլոր պետություններին։

-Կարծում եմ, որ  ինքնիշխանությունը դեսպանների հետ հանդիպման համաժողովի երկրորդ կարևոր ուղղությունն է արտաքին քաղաքական հայեցակարգի, որ նախանշել է Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում։ Ինձ համար, այո, մշտապես քննադատելի է եղել ՀՀ արտաքին քաղաքական կուրսը նախկին ռեժիմի պայմաններում, մենք հասկանում ենք, որ ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունն առանձին հատվածներով սպասարկել է երրորդ երկրի շահերը։ Եվ մենք իսկապես ինքնիշխանության վերագտնելու խնդիր ունենք։ Մյուս կողմից, սակայն, ինձ համար այս նպատակադրումը հրապարակային գետնի վրա մի քիչ տարակուսելի է այն իմաստով, որ Անկախությունից 30 տարի հետո ինքնիշխանության խնդիր դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ, նախկինում ձեռք բերված արտաքին քաղաքական համաձայնությունները, հաջողությունները վերագրու՞մ ենք արդյոք Հայաստանի ինքնիշխան լինելու որոշմանը կամ նվաճումին, թե՞ կասկածի տակ ենք դնում դրանք։ Ի վերջո, կարծում եմ, որ հեղափոխությունը կամ հեղափոխությամբ եկած քաղաքական ուժը ժառանգեց այն, ինչ կար՝ լավ կամ վատ։ Եվ կարծում եմ պարսավելու, կշտամբելու և մեղադրելու փոխարեն ավելի առաջ նայելու նպատակ պետք է դնել և ինքնիշխանության այս նպատակադրումը ավելի շատ իր մեջ գնահատական է պարունակում նախկինում ամենամեծ բացթողնման գործոնին։ Իսկ դա եղել է այն, որ դեսպաններն առհասարակ զբաղված են եղել Երևանի արատավոր, կեղեքիչ համակարգի համար ներկայանալի ֆոն, ներկայանալի ցուցափեղկ ապահովելուն։ Եվ ներսում բռնապետական ռեժիմի դեմքը փրկողներն են եղել դրսում։ Եվ հիմա այդ նույն մարդկանցից մենք ակնկալում ենք, որ կփոխեն իրենց գործելաոճը և կընկալեն Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ամբողջ խորությունը և կգործեն ըստ այդմ։

-Այսօր խորհրդարանում ձեր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է՝ «Մեր դիվանագիտական կորպուսում շատ բան չի փոխվել, մենք շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչև հեղափոխությունը»։ Դուք համաձա՞յն եք Էդմոն Մարուքյանի հետ։

-Նրա վկայաբերած երկու առանցքային կետերը իսկապես մեծ նվաճումներ են։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման սկզբին, 2000-ականների սկզբին, երբ մենք խորը ինտեգրացիոն գործընթացների մեջ էինք Ռուսաստանի հետ, դա ամենևին չխանգարեց, որպեսզի Հայաստանը սկզբնավորի շատ արդյունավետ համագործակցություն  ՆԱՏՕ-ի հետ, այդ հարցում մենք հասկացողություն գտանք ռուսների մոտ, և, ավելին, Հայաստանը միաժամանակ հյուրընկալում էր և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ՀԱՊԿ-ի զորավարժություններ և շատ ակտիվ այդ երկու ուղղություններով գործում էր։ Երկրորդ օրինակը ՍԵՊԱ-ն է, ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը։ Լինելով ԵՏՄ անդամ և ձախողելով ասոցացման համաձայնագիրը՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի շրջադարձը նկատի ունեմ, պիտի ասեմ, որ այնուամենայնիվ այդ նույն իշխանությունը մեծ ջանքերի գնով կարողացավ ԵՄ-ի հետ տնտեսական փաստաթուղթը ստորագրել, և կարծում եմ, այդ իմաստով հեղափոխության համար դա ևս ունեցավ իր նշանակությունը, որովհետև այդ փաստաթուղթը շատ մեծ աջակցություն ուներ հայ հանրության մեջ։ Հույս ունեմ, որ հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այդ հաշվարկները ևս արել էր հասկանալով, թե ինչպիսի աջակցություն կգտնի առաջադեմ հատվածի վրա, որոնք, ի վերջո, եղան հենց հեղափոխության առաջամարտիկները։

-Իսկ այն, որ դիվանագիտական կորպուսը մեծ հաշվով չի փոխվել, դա հարցեր առաջացնու՞մ է Ձեզ մոտ։

-Ինձ համար դա շատ խնդրահարույց է, ես այդ հարցը մշտապես բարձրացրել եմ ԱԺ-ում, ես առանձին դեսպանների անուններ եմ հնչեցրել և շարունակում եմ պնդել, որ խնդիրներ ունենք։ Առանձին ուղղություններով այդ հարցը քննարկել եմ իմ գործընկերների հետ ԱԺ-ում, արտգործնախարարի հետ, և հույս կա, որ այնտեղ անպայման փոփոխություններ կլինեն, որովհետև մեր գործընկերների հետ այդ երկրներում մենք չենք կարողանում երկկողմ արդյունավետ հարաբերություններ հաստատել, որովհետև մեր դեսպանի անձը, նրա անցյալը, նրա քրեական կապերը, նախկին իշխանությունների հետ ունեցած պորտալարը թույլ չի տալիս, որպեսզի մենք կարողանանք վրացական ուղղությամբ, ռուսական ուղղությամբ, իրանական ուղղությամբ արդյունավետ, խորը, համակողմանի հարաբերություններ զարգացնենք։ Որոնք կբխեն Նոր Հայաստանի առաջնահերթություններից, ՀՀ առջև կանգնած մարտահրավերներից և այն խնդիրներից, որոնք ժամ առաջ լուծման կարոտ են։

-Նախատեսվում է վարչապետի արարողակարգային ձեռքսեղմումը և լուսանկարումը ԱՄՆ նախագահի հետ։ Ըստ Ձեզ ո՞րն է այս իրադարձության քաղաքական ենթատեքստը։

-Էդտեղ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք։ ԱՄՆ-ի հետ մենք ունենք խորը չհասկացվածություն։ Եթե հիշում եք բազմաթիվ պաշտոնյաներ՝ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, Տիգրան Ավինյանն էր այնտեղ, ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն էր այնտեղ, և մենք պատշաճ ընդունելության չենք արժանացել։ Ավելին, Զոհրապ Մնացականյանին մինչև հիմա չի ընդունել ԱՄՆ պետքարտուղարը, և մենք նրա տեղակալի մակարդակով ենք շփվել ԱՄՆ-ի հետ։ Ավելին, պիտի ասեմ, որ նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո Ղարաբաղի հարցի կարևորությունն է բավականին ընկել ԱՄՆ-ի համար։ Եվ եթե ժամանակին ղարաբաղյան հարցի կարգավորման թղթապանակը ուղիղ ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական տարածաշրջնի պատասխանատուի սեղանին էր, այսօր բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի սեղանին է, և նա չունի վերադաս, որը նրան կուղղորդեր և կբացատրեր ԱՄՆ տարածաշրջանային առաջնահերթություններն այս պահին և ըստ այդմ կկառուցեր ԼՂ հարցի կարգավորման ամբողջ գործընթացը, և դրանում ԱՄՆ մանսակցությունը։ Կարծում եմ՝ ահռելի աշխատանք կա անելու։ Մեծ վնաս է հասցվել Նիկոլ Փաշինյանի հատկապես երկու հայտարարությունների պատճառով։ Մեկը իմ հարցի տված պատասխանն է, որտեղ երբ ես նրան հարցրեցի, թե ինչպե՞ս են հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, նա վկայաբերեց, որ հեղափոխությունից հետո ամերիկացիներն անարձագանք են թողել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և չեն ողջունել։ Եվ դրան հաջորդած ՌԲԿ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում գլուխ գովալու համար (չեմ հասկանում) ասված այն հայտարարությունը, թե իր գլխավորած կառավարությունը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատածն է։ Ամերիկացիների համար սա անհասկանալի է այն դեպքում, երբ մենք ասում ենք, որ այն արժեքների, ժողովրդավարության երկիր է։ Եվ այդ արժեքների համաշխարհային պաշտպան ԱՄՆ-ի հետ խոսում ենք այդպիսի ձևակերպումներով․․․

-Այն էլ ռուսական հեռուստատեսությամբ․․․

-Այո, և մենք շատ լուրջ խնդիրներ ունենք այդ իմաստով։ Ամերիկացիները կասկածներ ունեն, որ մենք հիմա շատ ավելի կախված ենք ռուսներից, քան երբևէ Հայաստանը եղել է։ Եվ այդ իմաստով, եթե այդպես չէ, պիտի գործուն քայլեր իրականացվեն, որպեսզի ամերիկացիները կարողանան վերագտնեն իրենց վստահությունը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ։ Ի վերջո, եթե մենք հայտարարում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, որի մասին ասել էր Արարատ Միրզոյանը ՔՊ վերջին համագումարում, մենք պիտի փորձենք ԱՄՆ-ի և աշխարհի հետ հարաբերությունները հենց ժողովրդավարական հիմքով կառուցել։ Մենք չենք կարող մի կետում լինել ժողովրդավար, բայց Ռուսաստանի և բռնապետական ԵՏՄ ակումբում առաջ մղել բռնապետական օրակարգը։ Մենք պիտի արտաքին քաղաքական ամբողջ բովանդակությունը լցնենք կարևոր զենքով՝ ժողովրդավարությամբ, որն իրողություն է, որը պետք է հնարավորինս ավելի ու ավելի ամրացվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: