Դատարանը որոշեց ազատ արձակել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն. shamshyan.com

Լուրեր

02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։ Dատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց և այնտեղից վերադառնալուց հետո մերժել է քննիչի միջնորդությունը և Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։

Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, որը օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։

Թե քննչական գործողություններով, թե փորձաքննությամբ պարզվել է, որ միջադեպի ժամանակ նշված վայրում գտնվող հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը մասնակցություն չի ունեցել միջադեպին. նա նույնիսկ փորձել է կարգի հրավիրել Ն. Մուրադյանին, սակայն վերջինս, իրեն զգալով «ձուկը ջրում», շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Դատարանի մոտ հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղաթկցի հետ զրույցում, ովքեր չեն ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս ո՞ր թիվն ա դարձել, մտնես քաղմաս ու ամենավերջին խոսքերով սաղին անպատվես ու մնաս անպատի՞ժ։ Մեզ թվում էր՝ դատարանը կբավարարեր քննիչի միջնորդությունը ու նախկին պատգամավորի հաբռգած որդին գոնե 2 ամսով կալանքի կվերցվեր։ Սակայն պարզվեց, որ երբ դատարանների շենքերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով բողոքի ակցիաներ էին կատարում, այդ ժամանակ որպես «կինոյի աստղ»՝ կենտրոնում հայտնվեց Դավիթ Բալայանը, ով փորձում էր պատուհանից մտներ ներս, սակայն սայթաքեց ու վայր ընկավ, մտածում էինք, որ գոնե Դ. Բալայանը արդար որոշում կկայացնի, սակայն ստացվեց այն, ինչպես շատ դեպքերում լինում է վերջին ժամանակներում մեր դատական համակարգում. դատավորն ազատ արձակեց, ու հիմա արի ու հավատա մեր որոշ դատավորների կայացրած վճիռների արդարացիությանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: