Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորած երգչախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում որոշում ընդունեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին 2019 թվականի պետական բյուջեից 50 մլն դրամ հատկացնելու մասին։

Նշենք, որ 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը մինչև մայիս ամիս ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար, բայց այդ ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի մայիսի 1-ից:

Նախագծի զեկուցող ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարևորելով Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները հայրենիքին՝ Մշակույթի նախարարությունը 2018 թվականին պետական բյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակներում այլ ծրագրերից հնարավորության սահմաններում կատարել է միջծրագրային վերաբաշխում և հատկացրել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին՝ ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերի 2018 թվականի 6 ամսվա լրավճար:

Ըստ նախարարի՝ նկատի ունենալով ստեղծված իրավիճակը և այն, որ ՊՈԱԿ-ը դեռևս չէր կարողացել «Լույս» հիմնադրամի փոխարեն գտնել նոր հովանավորներ, նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այլ ծրագրերի նվազեցման հաշվին նախատեսել է 50.0 մլն դրամ գումար հատկացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան