ՀՀ ԶՈՒ-ն ձեռք կբերի տեղական արտադրանք․ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ կգույքագրվի ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքը, որը թողարկվում է ՀՀ-ում, կկազմվի նաև ՀՀ ԶՈՒ-ի առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը։

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով  ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկման արդյունքները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողներից լինեն գնումները, եթե տեղական արտադրողները ցույց կտան ինքնարժեքը ցածրացնելուն միտված կոնկրետ ճանապարհային քարտեզ։ Կառավարությունը և արտադրողները պետք է ապացուցեն նաև նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող և այս հարցն անգամ քննարկման ենթարկա չէ։ Վարչապետը  հանձարարական տվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին մեկամսյա ժամկետում իրեն զեկուցել՝ հարցն ինչ փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան