Գյումրիում աղբամանի մեջ կրկին նռնակ է հայտնաբերվել

Լուրեր

29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Բոլորը

Օգոստոսի 28-ին ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրում Գորկու փողոցում աղբամանի մեջ նռնակ է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամ ևս նռնակը հայտնաբերել է իրենց աշխատակիցը՝ աղբատարի վարորդը:

«Աղբամանում արկղների մոտ են հայտնաբերել: Աղբամանից հանել է պարկը, միջից ընկել է նռնակը: Մի քանի նռնակ է եղել կարծես։ Հիմա հետաքննություն է ընթանում, դեռ պարզ չէ՝ ուսումնակա՞ն է, թե՞ մարտական։ Փառք Աստծո, այս անգամ ոչ մեկը չի վնասվել, միանագամից ԱԻՆ, Ոստիկանություն հայտնեցինք, եկան, սկսեցին աշխատել»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որ Գյումրիում աղբամանում նռնակ է հայտնաբերվում։ Նախորդ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Աղբատարի վարորդ Արմեն Խանոյանը քաղաքի Կոշտոյան փողոցում աղբը հավաքելիս նռնակ էր գտել, որի պայթյունից հետևանքով վնասվածքներ էր ստացել։ Վիրահատության ժամանակ վարորդի ձեռքի երկու մատը հեռացրել են:

Էմմա Չոբանյան