Միլիոնավոր դոլարների կորուստ կրած գործարարները դիմում են Կառավարությանն ու խնդրում պարզել՝ ու՞մ էին խանգարում և ինչո՞ւ հրկիզեցին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Օգոստոսի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում, որը վերջնական մարվել էր օգոստոսի 24-ին: Այդ սառնարանային պահեստում պահվում էր ավելի քան 30 մլն դոլարի մթերք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում  900 տոննա մսամթերք ի պահ տված գործարար Արթուր Անդրեասյանը, որը «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ի տնօրենն է,  հայտնեց, որ բռնկված հրդեհից հետո կարողացել են սառնարանից դուրս հանել ընդամենը 300 տոննա մսամթերք, իսկ 600 տոննա մսամթերքը ծխահարվել է ու դարձել օգտագործման համար ոչ պիտանի։

«Արդեն 6 ամիս է՝ մեր ՍՊԸ-ի ապրանքները՝ թռչնի, տավարի, խոզի միսը, պահում ենք «Ձյունիկ» սառնարանում՝ մոտովորոպես 900 տոննա։ Նշեմ, որ այս սառնարանում ամենաշատը եղել է հենց մեր ՍՊԸ-ի մսամթերքը։ Ամսական մոտ 9 միլիոն դրամ գումար ենք փոխանցել սառնարանին՝ մսամթերքի պահման համար։ Իսկ բռնկված հրդեհից հետո կարողացել ենք դուրս բերել միայն 300 տոննան, իսկ 600 տոննան մնաց  այդ պահեստային սառնարանում, որովհետև ենթակա չէր օգտագործման։ Հիմա մենք՝ այդ սառնարանային պահեստում ապրանք ի պահ տված գործարարներս, դիմում ենք վարչապետին, որ գոնե մեզ վերադարձնեն մեր վճարած ԱԱՀ-ն և մաքսատուրքը, որը կազմում է 46 տոկոս։ Ընդհանուր առմամբ՝ միայն մեր ՍՊԸ-ի ԱԱՀ-ի և մաքսատուրքի չափը կազմում է մոտ 700-800 հազար դոլար»,- ասաց  գործարարը՝ նշելով, որ «Ձյունիկ» սառնարանային պահեստում բռնկված հրդեհի պատճառով  զգալի նյութական վնաս է կրել 10-12 գործարար, և խոսքը գնում է միլիոնավոր դոլարների կորստի մասին։

«Գործարարները մտածում են՝ գուցե Կառավարությունը դիմի Կենտրոնական բանկին, որն էլ իր հերթին դիմի մյուս բանկերին, որ որոշ ժամանակով մեր՝ գործարարներիս,  վարկերի տոկոսները սառեցնեն։ Գործարարները սպասում են Կառավարությունից աջակցության, նաև վրդովված են, մտածում են՝ շարունակե՞լ իրենց բիզնեսը Հայաստանում: Բայց չէ՞ որ մենք ամսական 2 միլիարդ դրամ հարկ ենք վճարել պետությանը»,- ասաց Անդրեասյանը։

Վերջինս նաև նշեց, որ երբ իրենց ՍՊԸ-ի ապրանքը հանձնել են «Ձյունիկ սառնարանին» ի պահ, իրենց ապրանքները չեն ապահովագրել, քանի որ ամեն օր ի պահ տված մսամթերքի քանակն ավելացել է։

«Բայց չէ՞ որ իրենք պետք է պատասխան տան մեր ապրանքի համար․ մենք նրանց ամեն ամիս 9 միլիոն դրամ գումար ենք վճարել, իսկ ինչի՞ համար էինք այդ գումարը  վճարում, չէ՞ որ մեր ապրանքը ոնց ընդունել են, այնպես էլ պետք է հետ տային։ Իսկ հիմա այս սառնարանային պահեստի ամբողջ շենքը գրավ է դրված բանկում 3․5 միլիոն դոլարի դիմաց և այս ՍՊԸ-ն սնանկության է գնում, իսկ եթե մեզ մի քանի ամիս առաջ տեղյակ պահեին, որ գնում են սնանկության, մենք մեր ապրանքները կտեղափոխեինք, որ այսօր այս խնդրի առաջ չկանգնեինք, իսկ ինչ վերաբերում է ապահովագրությանը, ապա դա իրենք պետք է անեին, ինձ ասել են, որ 20 միլիոն դրամի կարգի ապահովագրության մասին է խոսքը»,- ասաց նա։

Գործարարը նշեց, որ իրենք առաջին անգամ են լսում, որ սառնարան հրկիզվի և 99 տոկոսով համոզված է, որ այն  դիտավորությամբ է հրկիզված, քանի որ այդ սառնարանում կար -20 աստիճան սառնություն։

«99 տոկոս համոզված եմ, որ հրկիզված է, շատ խնդիրներ կան։ Հետաքննությունը թող պարզի՝ ոնց հրկիզվեց․ հարց եմ տալիս՝ Ալեքսանյան Սամվելի հիպերմարկետը ո՞նց հրկիզվեց, հիմա հետաքննություններ են գնում, դե թող պարզեն։ Մենք ցանկանում ենք դիմել Կառավարությանը, որպեսզի պարզեն՝ ինչի համար հրկիզեցին այդ սառնարանը, գուցե մենք խանգարո՞ւմ ենք շուկային»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա  մեկ այլ գործարար «Դոննա» ՍՊԸ-ի սեփականատեր Ավետիս Սուքիասյանն էլ նշեց, որ արդեն 20 տարի է աշխատում է այս սառնարանային պահեստի հետ՝ ի պահ տալով սառեցված մսամթերքը և այդ տարիների ընթացքում նման խնդրի առաջ չի կանգնել։

«Մենք ունեցել ենք այդ սառնարանային պահեստտում մոտ 100 տոննա ապրանք, որը պիտանի չէ այլևս, իսկ հիմա ունենք բանկային պարտավորություններ, փորձում ենք մեր մատակարար ընկերությունների հետ բանակցել, որ մեզ շարունակեն ապրանք մատակարարել, մինչև ոտքի կանգնենք»,- ասաց Սուքիասյանը։

Գործարարի խոսքով՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տնօրենը նամակով  պատրաստվում է դիմել Կառավարությանը, գործադիրին են դիմելու նաև իրենք 10-12 գործարարներ։

Աղավնի Սուքիասյան