Քրեակատարողական հիմնարկներում շարունակում է խնդիր մնալ բժշկական անձնակազմի անկախությունը․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քրեակատարողական ոլորտում նախկինում եղել է 20-ամյա ռազմավարություն, հետևաբար Արդարադատության նախարարության ներկայացրած նոր ռազմավարությունը Մարդու իրավունքների աշխատակազմը ողջունում է, քանի որ այս նոր ռազմավարությամբ ամրագրված են այնպիսի չափանիշներ, որոնք կարևորվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից։

Այս մասին այսօր «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության նախագծի» վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը։

«Մենք շատ կարևոր ենք համարում այս ռազմավարությամբ մարդու իրավունքների ապահովմանն ուղղված միջոցառումները, իսկ ինչ վերաբերում է հիմնական խնդիրներին, ապա պետք է նշեմ, որ ՔԿՀ-ներում շարունակում է խնդիր մնալ բժշկական որակյալ ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի անկախությունը, թեև այս ռազմավարության նախագծով նշված է, որ բժշկական անձնակազմը առանձնանում է ՔԿՀ-ից, սակայն միևնույնն է, գործնական մակադակում այդ անկախության հարցը շարունակում է կարևոր մնալ»,- ասաց  Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը E-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը և դրա կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղավնի Սուքիասյան