«Ամուլսարի շահագործումը հնարավոր է ժողովուրդ-իշխանություն համաձայնության մթնոլորտում»․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:52
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր
06.05.2024 | 09:45
ՃՏՊ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ
06.05.2024 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում զրուցում ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

-Ազգային անվտանգությունը քիչ առաջ հայտարարեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու իր որոշման մասին։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հիմա։

-Ամենալավը կլիներ, որ ես չմեկնաբանեի։ Ամենալավը կլիներ, որ մենք տարիուկեսում հաղթահարած լինեինք էս մթնոլորտը։ Ամենալավը կլիներ, որ յուրաքանչյուրը, այդ թվում հայտնի Խաչատրյան Գագիկը, գտնեին ձևեր հասարակությանը վերադարձնելու այն, ինչ հասարակությունն արդարացի պահանջում է։ Կարող էին լինել հիմնադրամներ, նախաձեռնություններ, ամենատարբեր նախագծեր, որովհետև մենք պետք է տեսնեինք, որ էդ փոփոխություններին իրենք էլ են մասնակցում։ Հակառակ դեպքում ինչքա՞ն պիտի տևի այս ամենը։

-Կարելի՞ է ԱԱԾ-ի այս օպերացիան համարել Ամուլսարից հասարակության ուշադրությունը շեղելու միջոց։

-Մի նոր սար (ծիծաղում է-Մ․ Ա․)։ Դուք ասացիք։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանը Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի նման չփախավ Ռուսաստան։

-Իմ չսիրած թեման է, ես ասացի, թե որ ուղղությամբ կարող էր զարգացում լիներ, եթե ֆոնդ լիներ, մեծ հիմնադրամ լիներ, որովհետև ենթադրվում է, որ ներդրումներով մեծ համաձայնություն կկայանար, հակառակ դեպքում պահանջ է առաջանում ուժեղ ձեռքի։ Էդ ուժեղ ձեռքը ԱԱԾ-ն է։ Էդ ժամանակը կգա, երբ նոր պահանջ կառաջանա և դա լավ կյանքից չէ։

-Ձեր կարծիքով ո՞վ է հաջորդը նախորդ իշխանություններից, որ պետք է հայտնվի ԱԱԾ տեսադաշտում։

-Դու ինձ պիտի խնայեիր։ Ես անհաջող ընկել եմ հեծանվից, բազմակտոր վնասվածքներ եմ ստացել։ Ես կարող էի պայման դնել, որ ինձ չի կարելի խոցել, հուզվել, լարվել։

-Եթե անդրադառնանք Ամուլսարին, որո՞նք են Ձեր անձնական դիտարկումները՝ Ամուլսարի շահագործումը անհրաժեշտությու՞ն է պետության համար։

-Շատ կուզեի, որ քանի որ Ամուլսարի նման հարցեր էլի են կանգնելու կառավարության առաջ, անկախ նրանից, որ Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի օրոք չի եղել, և ինքը մեղավոր չէ սարի էս վիճակի համար, բայց բոլոր դեպքերում լուծումներն արդեն որպես կառավարություն իրենն են, որ էդ մեթոդը գտնվեր, որ ամեն անգամ դա ոչ թե լիներ դժբախտություն, պատահար, որից որպես հասաարկություն և պետություն թուլացած դուրս գայինք, այլ հակառակը՝ ամեն անգամ ավելի կարող զգայինք, որովհետև դիմացն ավելի բարդ խնդիրներ են։ Եվ էս առումով շատ կուզեի, որ կառավարությունը գործեր կազմված նախարարություններից, առաջին պլանում լիներ ոչ թե Քննչական կոմիտեն, այլ Շրջակա միջավայրի նախարարությունը։

-Էնտեղ մի դրվագ գտան, որի պատճառով կարիք զգացվեց դիմել Քննչական կոմիտեին։

-Էդ միշտ կարելի է գտնել, հարցը դա չէ։ Բայց տարիուկես է մենք կարող էինք խոսել կամ խոսում ենք դրա մասին, չէ՞, որովհետև հեղափոխությունը չեմ ասում բերեց, բայց հեղափոխությունը տվեց հնարավորություն, հեղափոխությունը մասնակցող մարդկանց մեծ խումբ ճանապարհներ փակեց։ Եվ էս առումով պարզ էր արդեն, որ պետք է գտնվի համաձայնություն, որովհետև էսպիսի խնդիրներն առանց համաձայնության չեն լուծվում։ Բայց միևնույն ժամանակ մենք էդ մշակույթը չունեինք, որովհետև հին իշխանությունների ժամանակ չէին կարող էդ զարգացումները լինեին։ Այսինքն, քննարկումների, բանավեճի նոր գործիքներ պետք է ստեղծվեին, նախարարությունը պետք է հանդես գար լրիվ այլ կառուցվածքով, պիտի ստեղծվեին ազգային լաբորատորիաներ, որոնց փորձաքննության արդյունքներին մենք կհավատայինք։ Պիտի Հայաստանն իր ողջ մասնագիտական ներուժով ոչ միայն լծվեր էդ խնդիրների լուծմանը․․․ Ես էդքան ոգևորված չեմ, երբ ասում են միջազգային։ Մյուս կողմից մենք խոսում ենք մեր գիտական ներուժի, մեր փորձի մասին։ Դրանք ոնց որ իրար հակասեն։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ փաստը փաստ չէ, դատարանի որոշումը որոշում չէ՝ ո՛չ Առաջին ատյանի, ո՛չ Սահմանադրական, էլ չեմ ասում հրաման, էլ չեմ ասում Քննչական կոմիտե, պայմանագիր, ուսումնասիրություն… Էս ամենը փաստ չէ։ Վտանգավոր ժամանակներ են։ Էդ դեպքում չի հասկացվում ընդհանրապես, թե ինչ է լուծվում։

-Այսինքն, փաստի արժե՞քն է կորել։

-Այո, փաստի արժեքն է կորել էս անհավատության, իրար չվստահելու, իրար չլսելու մեջ։ Եվ մասնագետի պահանջն է կորում, հասարակությունը պետք է կազմված լիներ մասնագիտական լսարաններից և ամեն մի հարց պիտի պահանջեր իր մասնագետը։ Տեսեք, էդքան բուհեր ունենք, նրանց համապատասխան ամբիոնները, լաբորատորիաները․․․ Ես նկատի ունեմ փարձաքննությունը իրավագիտական, տնտեսագիտական։ Էն մարդիկ, որոնք մասնակցել էին նախորդ փորձաքննություններին, նրանց ձայնը պիտի լսվեր։ Կան էդպիսի հարգելի մասնագետներ, նրանք շարունակում են խոսել։

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հեղափոխություն իրականացրած վարչապետին չի հաջողվում ժողովրդին համոզել Ամուլսարի շահագործման հարցում։

-Մեծ ժամկետ էր, որ բաց թողնվեց, թերագնահատվեց։ Որովհետև առաջին էդ ճանապարհները փակելու ակցիայից սկսած պիտի գնահատվեր դրա վտանգավորությունը, որ կարող են քեզ փաստի առաջ կանգնեցնել։ Մենք դրա պտուղն ենք քաղում և լավ չի, որ էդպես է։ Պետք էլ չի մի դերասանի թատրոն լիներ և վարչապետը դառնար էդ արտակարգ իրավիճակների թիվ մեկ գործող անձը, բա ինչի՞ համար է իշխանությունը, ո՞նց ձևավորվի պատասխանատու իշխանությունը։ Սա մեր իշխանության համար լուրջ փորձություն էր և հնարավորություն իր ուժը ցույց տալու։ Դու չես կարող պոկվել ու խուսափել պատասխանատվությունից։ Ժողովրդի քվեն ես ստացել։ Պիտի ցույց տային, որ հասարակության հետ կարողանում են աշխատել, կարողանում են ներգրավել էն մասնագետներին, որոնք կան։

-Դուք անձամբ Ձեզ համար ունե՞ք էդ հարցի պատասխանը՝ Ամուլսարը պե՞տք է շահագործվի, թե՝ ոչ։

-Ես հաստատ մի բան գիտեմ, որ այդ շահագործումը հնարավոր է համաձայնության մթնոլորտում։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է կայանալու էդ համաձայնությունը։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: