Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ. քաղավիացիան հորդորում է խուսափել դրանց անհարկի կիրառումից

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։ Այդ մասին կոմիտեն գրել է Facebook-ի  իր էջում։

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը:

Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է օդաչուների խցիկով՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, խոչընդոտելով օդաչուներին կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։

Խնդրում ենք մինչև լազերային լույսերի կիրառումը գնահատել վերոհիշյալ հնարավոր ռիսկերը և հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից,- ասված է հաղորդագրության մեջ: