«Հայաստանում ատելության խոսքը դրված է կոմերցիոն հիմքերի վրա»․ պատգամավորները ատելության խոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
Բոլորը

Կառավարությունը մտադիր է օրենքի ուժով կարգավորել «ատելության խոսքի» տարածումը համացանցում և այլ հարթակներում։ Այդ առիթով արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախապատրաստում Քրեական օրենսգրքում:

«Ես անձամբ մեր առօրյայում շատ քիչ եմ հանդիպում ատելության խոսքի, և այո՛, հիմնականում համացանցում, որովհետև համացանցը ստեղծում է մի զգացողություն, երբ դու կորցնում ես մարդկանց հետ ուղղակի կոմունիկացվելու, այսինքն՝ մարդկանց տեսնելու, ուղղակի շփվելու, աչքերի մեջ նայելու հնարավորությունը»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բոշյանը։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դեմ չէ հատկապես համացանցային տիրույթում դրսևորվող ատելության խոսքի դեմ պայքարին։ Ըստ նրա՝ սարսափելին այն է, որ այդպես էլ չես իմանում, թե ով է քեզ վիրավորում ու հայհոյում։

«Դա էլ է աղետ։ Էկոլոգիական չի, բայց մարդաբանական աղետ է։ Հնարավորինս աղետները պետք է կանխարգելվեն։ Այլապես մենք կարող ենք ասել, որ հեղափոխությունը ծնում է նոր որակի, նոր տիպի աղետներ, որը չպետք է լինի։ Չպետք է թույլ տանք, որ աղետները շատանան»,- հույս ունի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանին զարմացնում է կառավարության մտադրությունը, կառավարությունը, ըստ նրա, անձամբ է նպաստել Հայաստանում ատելության խոսքի տարածմանը։

«Մենք հիշում ենք, որ 2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվեցին սևի ու սպիտակի բաժանելով և էդ սևի ու սպիտակի տարաբաժանումը էդ ատելության ամբողջ հոսանքը նստվածք է թողել, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է։ Արդյոք այդ ամենն անելուց հետո իմաստ կա՞ խստացնելու»,- հարցնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Հիմա, ըստ Անի Սամսոնյանի, ատելության խոսքն առկա է հատկապես ընդդիմության հանդեպ, համենայնդեպս «Լուսավոր Հայաստանի» հանդեպ նա հաճախ է տեսնում դա․ «Իմ քաղաքական ուժը դեռևս շարունակում է մնալ ատելության խոսքի հարձակումների տակ»։

Պայքարը, Անի Սամսոնյանի կարծիքով, դժվար է լինելու, թեպետ նա կողմ է պայքարին։ Ըստ նրա, կառավարությունը պետք է կարողանա սահմանազատել ատելության խոսքն ու խոսքի ազատությունը։

«Եթե մենք չկարողանանք կարգավորել այնպես, որպեսզի կարողանանք սահմանը պահել, մենք վնասելու ենք խոսքի ազատությանը, և դա ստեղծելու է այլ խնդիրներ մեզ համար»,- զգուշացնում է ընդդիմադիր պատգամավորը։

Ամուլսարի շահագործման օգտին հանդես եկած իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանն իր մաշկի վրա զգաց համացանցային ատելության խոսքը։ Չէր ասի, որ շատ ծանր տարավ։

«Գիտե՞ք, մեծագույն մասը ֆեյքեր են, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են ասում։ Եթե ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ բան ասել ու ռեալ անձ է, ես կարող եմ հետը բանավիճել։ Բայց ֆեյքերի հետ ի՞նչ բանավիճես»,- ասում է Հայկ Գևորգյանը։

Ըստ Հայկ Գևորգյանի՝ Հայաստանում ատելության խոսքը դրված է կոմերցիոն հիմքերի վրա, այսինքն՝ մարդիկ վճարվում են ատելության քարոզող իրենց տեքստերի համար։ Իսկ ովքե՞ր են քարոզողները:

«Դե բոլոր նրանք, որոնք հեղափոխությունը դիտարկում են որպես իրենց կործանման, իրենց կորուստների, ֆինանսական ազդեցությունների կորուստների պատճառ»,-մեկնաբանում է Հայկ Գևորգյանը։

Հենց այդ իմաստով է պարոն Գևորգյանը կարևորում օրենքը, թեպետ նա չի ասի, թե նույնիսկ համացանցում ատելության խոսքը մեծ տոկոս է կազմում։ Պատգամավորը հույս ունի, որ օրենքը կուժեղացնի զսպվածությունը։ Իսկ թե ինչ պատիժ պետք է սահմանել ատելության խոսք քարոզողների դեմ, նա կդժվարանա ասել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան