«Էլարդ»-ի հետ տեսակապով քննարկումը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում. վարչապետի խոսնակ

Լուրեր

04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
Բոլորը

Ամուլսարի հարցով փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ անցած շաբաթ օրը տեսակապով քննարկում տեղի չի ունեցել: Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այն կանցկացվի շաբաթվա ընթացքում, ինչի մասին անպայման կտեղեկացվի:

«Այս շաբաթվա ընթացքում քննարկումը լինելու է: Կտեղեկացնենք»,- ասաց պարոն Կարապետյանը:

Ի դեպ, ըստ նրա՝ վարչապետն ասել է, որ քննարկումը տեղի է ունենալու շաբաթվա ընթացքում, մինչդեռ անցյալ ուրբաթ՝ օգոստոսի 23-ին Ջերմուկ այցելած Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի բնակարանում զրույցի ժամանակ այդ մասին խոսելիս նշել էր. «Շաբաթ օրը «Էլարդ» ընկերության փորձագետներին սկայպ-կոնֆերանսի ենք հրավիրել, այսինքն՝ մենք նստելու ենք այս կողմից, իրենք՝ այն կողմից, նստելու ենք և այս ընթացքում հավաքված հարցերը ասենք՝ մի հատ դուք բացատրեք՝ ինչ եք գրել: Իրենք իրենց բացատրածը բացատրեն, այդ ամեն ինչը նկարահանելու ենք և հրապարակելու ենք ամբողջ խոսակցությունը, որպեսզի դուք էլ լսեք»: